Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի տասներորդ դասը

img_5720

Այսօր՝ մարտի 3-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի տասներորդ դասը՝ մարդու իրավունքներ և հայ-ռուսական հարաբերություններ առարկաներից:

Համապատասխանաբար, մարդու իրավունքներ առարկայի դասի թեման էր՝ «Խտրականության արգելքը», բանախոսը՝ իրավաբան, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը, իսկ հայ-ռուսական հարաբերություններ առարկայի դասի թեման՝ «Հայկական Հարցի առաջացում, Հայկական ջարդեր, Հայոց ցեղասպանություն և այդ համատեքստում Ռուսաստանի ուրույն դերակատարումը», բանախոսը՝ պատմաբան Դավիթ Ֆիդանյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը:

Դասի լուսանկարները՝ այստեղ: