Daily Archives: December 8, 2017

Թալիբան. շահերի բախումը: Մաս 3

afghanistan-taliban_1454c1ea-cd8f-11e6-b3cb-dcd306bf19b8

Թալիբանի մասին կատարած իրենց ուսումնասիրություններում բազմաթիվ հեղինակներ պնդում են, որ այն ահաբեկչական կազմակերպություն է՝ վկայակոչելով դրա արմատական բնույթը, խստությունը, գործողությունները: Ի հակադրումն սրա՝ որոշ պետություններում Թալիբանը չի ներառվում ահաբեկչական կազմակերպությունների ցանկերում: Հաշվի առնելով այս հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերում ներկայացված Թալիբանի գաղափարական պատկանելիությունը և էությունը, դրա գործողությունների բնույթը՝ ստորև կներկայացնենք մի ուսումնասիրություն, որտեղ կպարզենք՝ արդյո՞ք Թալիբանն ահաբեկչական կազմակերպություն է, թե ոչ, և ինչ դիրքորոշում ունեն շահագրգիռ պետություններն այս հարցում: