Կայացել է «Ինչու՞ ժողովրդավարություն» դասընթացների շարքի երկրորդ դասը

img-2252

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել «Ինչու՞ ժողովրդավարություն» խորագիրը կրող դասընթացների շարքի երկրորդ հանդիպումը:

Հանդիպման թեման էր «Ի՞նչ է ժողովրդավարությունը և ինչու՞ է այն անհրաժեշտ»:

Դասընթացների նպատակն է նպաստել ուսանողների քաղաքացիական և իրավական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաև՝ ժողովրդավարական արժեքների վերաբերյալ մասնագիտական և մատչելի տեղեկատվության տրամադրումն է: