Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի հինգերորդ դասը

img_4195

Այսօր՝ հունվարի 27-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի հինգերորդ դասը՝ կառավարչական հմտություններ և պատմություն առարկաներից:

Համապատասխանաբար, կառավարչական հմտություններ առարկայի դասի թեման էր՝ «Մոտիվացիա», բանախոսը՝ քաղաքագետ, եվրոպագետ Նարեկ Սամսոնյանը, իսկ պատմություն առարկայի դասի թեման՝ «Սառը պատերազմ. դաշինքներ, ճամբարներ, պրոքսի-պատերազմներ», բանախոսը՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը: