Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի վեցերորդ դասը

img_4499

Այսօր՝ փետրվարի 03-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի վեցերորդ դասը՝ կառավարչական հմտություններ և պատմություն առարկաներից:

Համապատասխանաբար, կառավարչական հմտություններ առարկայի դասի թեման էր՝ «Թիմի կառուցում», բանախոսը՝ քաղաքագետ, եվրոպագետ Նարեկ Սամսոնյանը, իսկ պատմություն առարկայի դասի թեման՝ «Սառը պատերազմ. ճգնաժամեր և ավարտ», բանախոսը՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը:

Դասի լուսանկարները՝  այստեղ: