Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի յոթերորդ դասը

civic-education-school-7th-lesson

Այսօր՝ փետրվարի 11-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի յոթերորդ դասը՝ կառավարչական հմտություններ և պատմություն առարկաներից:

Համապատասխանաբար, կառավարչական հմտություններ առարկայի դասի թեման էր՝ «Թիմի զարգացման փուլերը», բանախոսը՝ քաղաքագետ, եվրոպագետ Նարեկ Սամսոնյանը, իսկ պատմություն առարկայի դասի թեման՝ «Հիբրիդային պատերազմներ. Սառը պատերազմը շարունակվու՞մ է, թե՝ ոչ», բանախոսը՝ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը:

Դասի լուսանկարները՝ այստեղ: