Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի ութերորդ դասը

img_5097

Այսօր՝ փետրվարի 17-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի ութերորդ դասը՝ մարդու իրավունքներ և հայ-ռուսական հարաբերություններ առարկաներից:

Համապատասխանաբար, մարդու իրավունքներ առարկայի դասի թեման էր՝ «Խոսքի (արտահայտման) ազատության իրավունքը և դրա սահմանները», բանախոսը՝ իրավաբան, փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը, իսկ հայ-ռուսական հարաբերություններ առարկայի դասի թեման՝ «18-րդ դարի ազատագրական նկրտումները և 1724թ. Կոստանդնուպոլսի ռուս-թուրքական պայմանագիրը: Ազդեցության գոտիների բաժանումը տարածաշրջանում», բանախոսը՝ պատմաբան Դավիթ Ֆիդանյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը:

Դասի լուսանկարները՝ այստեղ: