Աիդա Ստեփանյան

aida

Ներկայումս Կազմակերպության Խորհրդի անդամ է: Ընտրվել է 2017 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Կազմակերպության ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքում:

Կազմակերպության նախագահի՝ 12.01.2018 թվականի հրամանով նշանակվել է Կազմակերպության Իրավական ակումբի համակարգող:

Կազմակերպության նախագահի՝ 25.09.2017 թվականի հրամանով նշանակվել է Կազմակերպության Ուսումնական ծրագրերի համակարգողի պաշտոնում:
2017 թվականի հուլիսի 5-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 23-ը եղել է Կազմակերպության նախագահի՝ ուսանողական գծով խորհրդականը:

2016 թվականի ապրիլի 23-ից մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը եղել է Կազմակերպության «ԱՈւՖ» ուսանողական միության նախագահը:

Ծնվել է 1995 թվականին Երևան քաղաքում:

Սովորում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մագիստրատուրայի Իրավաբանական ֆակուլտետում Միջազգային մասնավոր և համեմատական իրավունք մասնագիտացմամբ:

2017 թվականին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը: