Արեգ Սարգսյան

Areg

Ներկայումս Կազմակերպության Խորհրդի անդամ է: Վերընտրվել է 2017 թվականի սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Կազմակերպության ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքում:

Կազմակերպության Մարդկային ռեսուրսների կառավարիչն է:

Ծնվել է 1995 թվականին Երևանում:

2015 թվականից սովորում է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա բաժնում՝ Ակտուար, ռիսկերի կառավարիչ մասնագիտությամբ:

2013-2015թթ. պարտադիր զինվորական ծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում, այնուհետև ԼՂՀ ՊԲ-ում:

2013 թվականին ավարտել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի Հաշվողական համալիրներ, համակարգեր և ցանցեր բաժինը:

2012-2013 թթ. մասնակցել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդների դպրոցին»: