Category Archives: Խմբագրական

Իշխանության 5 տոկոսանոց զիջումն ընդդիմությանը

1306072

Մի քանի օր առաջ մեր քաղաքական կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ոմանց կողմից որակվեց իբրև «ընդդիմության կողմից արձանագրած աննախադեպ հաղթանակ», ոմանց կողմից էլ որպես «իշխանությունների կողմից ժողովրդավարական քայլ և կոնսենսուս ընդդիմության հետ»:

Անկախ պետականություն, Վոլինկին, Hetq.am, 5-րդ շարասյուն. Մաս 1

33d49abc241597b98f501a61b164d376

Մեր երկրում գործող ռուսական 5-րդ շարասյան առկայությունն արդեն վաղուց ոչ ոքի չի զարմացնում, իսկ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին գնալով հանրային ընկալումներում ավելի է արմատավորվում հակառուսական, իսկ մեր պարագայում՝ պետականամետ տրամադրությունները:

Ի՞նչ ստացավ Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանից կամ՝ հակառակը

arm14242362867

Ապրիլի 9-ին 18 տարվա ընդմիջումից հետո հանդիպեցին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բուռն քննարկումների առարկա դարձավ։ Հանդիպման լուրը ստանալուն պես այն ամբողջությամբ կլանեց սոցցանցերն ու լրատվության աղբյուր հանդիսացող գրեթե բոլոր հարթակները։

Պայքար առ ոչինչ, կամ 2015-ի դասերը

1264600_518191068268658_29207676_o

2015 թվականն արդեն անցյալում է: Ավարտված կարելի է համարել նաև անցնող տարվա քաղաքական և քաղաքացիական շրջափուլը, որն անկասկած բավականին բուռն էր: 2015-ին, ըստ էության, բավականին հետաքրքիր զարգացումներ եղան քաղաքական և քաղաքացիական դաշտում:

Սերնդափոխության մասին

change

Վերջերս հաճախակիացել են քաղաքական սերնդափոխության մասին խոսակցությունները։ Ներկայումս դաշտում սերնդափոխության վերաբերյալ տարատեսակ քննարկումներն ու բանավեճերը գնալով ավելի խորքային բնույթ են ստանում։ Իրականում, քաղաքական սերնդափոխությունն այսօր կենսական նշանակության խնդիր է, սակայն այնպես չէ, որ այն պետք է տեղի ունենա արհեստական միջամտության կամ, պարզապես, ազնիվ ցանկության դեպքում։

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ

ImageVaultHandler.aspx

Քաղաքական դաշտում սկսված բանավեճն իր «մշակութային» դրսևորումներով «անցել է ռուբիկոնը»։ Սահմանադրական փոփոխությունների շուրջ կարծիքների և մոտեցումների տարբերությունը դաշտում յուրօրինակ իրավիճակ է ստեղծել։

Օբամայի ելույթ-դասախոսությունն աշխարհի առաջնորդների համար

800px-UN_General_Assembly_hall

“We must ACT, but we will be stronger when we ACT TOGETHER”

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեաում ելույթ ունեցած նախագահներից ամենաառանցքային ելույթները, ինչպես և սպասվում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներն էին: ՌԴ նախագահի ելույթին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, քանի որ ելույթի բովանդակությանն ու դիալեկտիկային ամեն օր ականատես ենք լինում ռուսական հեռուստաընկերությունների եթերներից և, առհասարակ, Պուտինն իր ելույթով մի քանի անգամ իջեցրեց ՄԱԿ-ի ամբիոնի բարձր նշաձողը:

«Դավաճաններն» ու սահմանադրական բարեփոխումները

Sahmanadrakan popoxutyunner

Քաղաքական ընդդիմության արձանագրած կատարյալ ձախողմանն անմիջապես հետևեց քաղաքական իշխանության կողմից Սահմանադրական փոփոխությունները ՀՀ ներքաղաքական օրակարգի թիվ 1 թեմա դարձնելը: Այսօր, երևի, արդեն ոչ ոք չի կարող ժխտել, որ նախորդ ամսվա ընթացքում Սերժ Սարգսյանը մեկ քայլանոց շախմատային պարտիա խաղարկեց և ուղղակիորեն ջախջախեց իր իսկ կողմից ստեղծված քաղաքական միավորը և սկսեց ամբողջությամբ տիրապետել քաղաքական դաշտին:

«Հիմնադիր խորհրդարանն» ու ԼՂՀ-ն

Zhirayr Sefilyan

«Հիմնադիր խորհրդարանի» հանդեպ կիրառված բռնությունն աննախադեպ էր և, բնականաբար, այն պետք է դառնար ներքաղաքական քննարկման թիվ 1 թեման: Տարընթերցումներից կամ հոդվածի նշանակությունը նենգափոխելուց զերծ մնալու համար ցանկանում եմ հենց սկզբից իմ վերաբերմունքն արտահայտել տեղի ունեցած բռնության փաստի առթիվ:

5-րդ շարասյունը մեկնաբանում է Գյումրու սպանդը

article

Գյումրիում տեղի ունեցած «սաֆարովյան» սպանդից հետո Գյումրին դարձել է տարածաշրջանի ամենաթեժ կետերից մեկը: Բնականաբար, կատարվածի ամբողջ մեղավորությունը մարդասպանի հետ միասին կիսում է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը. չլիներ ռազմաբազայում տիրող ամենաթողության մթնոլորտը, տեղի չէր ունենա նաև Գյումրու ողբերգությունը: