Category Archives: Ժամանցային

ԱՄՆ պատմության առաջին կին կոնգրեսմենը

jeannette-rankins-quotes-2

Ջանեթ Ռենքինն ԱՄՆ առաջին կին կոնգրեսմենն է: Վերջինս իր գործունեությամբ նպաստել է ԱՄՆ սահմանադրության 19-րդ Փոփոխության կայացմանը, որով ԱՄՆ-ի քաղաքացիներն անկախ իրենց սեռից քվեարկելու իրավունք ստացան:

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը

99c7a585752943a426169548f97c968f

1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ հայկական առաջին հանրապետությունը: Բագրատունիների անկումից հետո գրեթե 900 տարի անց (չհաշված Կիլիկյան Հայաստանը) վերականգնվեց հայոց պետականությունը: Ցավոք, այն գոյատևեց ընդամենը 2.5 տարի, քանի որ հայտնվել էր քեմալաբոլշևիկյան տանդեմի առջև: Նրանք էլ 1920թ. միացյալ ուժերով վերջ տվեցին Հայաստանի Առաջին Հանրապետության գոյությանը:

2006 թվականի մայիսի 21-ին Մոնտենեգրոում անկախության հանրաքվե անցկացվեց

_41669312_yes-afp416

2006 թվականի մայիսի 21-ին նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մոնտենեգրոյի քաղաքացիները քվեարկեցին Սերբիայից անկախանալու օգտին:

1961 թվականի այս օրն Ալաբամայում ավտոբուս է պայթեցվել հանուն ազատության ավտոերթի ժամանակ

new-york-posters

1960 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Բոյթոնի որոշմամբ (Boynton v. Virginia) միջպետական երթևեկությունների սեգրեգացիան անօրինական ճանաչեց: Ուղևորների համար նախատեսված հասարակական պետքարանների և ճաշարանների տարանջատումն ըստ մաշկի գույնի արգելվեց: Այդ որոշմամբ բոլոր ճանապարհորդները կարող էին օգտվել իրենց ցանկացած միջոցներից և նստել այնտեղ, որտեղ կամենում էին:

Ինչպես Շուշին ազատագրվեց

CElMYo2W8AAtcdG

Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 8-9-ն ընկած հատվածում: Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի առաջին կարևորագույն հաղթանակն էր, որը բեկում մտցրեց Արցախյան ազատագրական պայքարում:

1989 թվականի ապրիլի 9-ին 16 քաղաքացի է սպանվել Խորհրդային Վրաստանում

12991804_945897222191387_1857796581_o

1989 թվականի ապրիլի 9-ին հազարավոր ցուցարարներ հավաքվել էին Խորհրդային Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում: Խորհրդային Միության ողջ տարածքում ազգայնական խմբերի կողմից նախաձեռնված և շուրջ մեկ տարի շարունակվող դիմադրության շարժումն իր օրակարգում ոչ միայն մայր լեզուն կրկին պետական լեզու դարձնելու պահանջն էր ներառել (քանի որ բազմալեզու այս միության պետական լեզուն միայն ռուսերենն էր), այլև միության փլուզման և դրա կազմում գտնվող երկրների անջատումն առանձին պետությունների:

1982 թվականի ապրիլի 2. Արգենտինան զավթել է Ֆոլկլենդյան կղզիները

FalklandsMap

1982 թվականի ապրիլի 2-ին Արգենտինան զավթել է Ֆոլկլենդյան կղզիները: Այն 1833 թվականից եղել է Բրիտանիայի տիրապետության տակ, սակայն 1892 թվականին նոր միայն վերջինիս գաղութի կարգավիճակը ստացել:

1979թ. մարտի 26-ին Եգիպտոսի և Իսրայելի միջև կնքվել է խաղաղության պատմական պայմանագիրը

12421788_933888533392256_807944169_n

1978 թվականի սեպտեմբերի 17-ին ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի, Եգիպտոսի նախագահ Էնվեր Սադաթի և Իսրայելի վարչապետ Մենախիմ Բեգինի կողմից ստորագրված «Քեմփ Դեյվիդ»-ի համաձայնագիրն այն առանցքային նախադրյալն էր, որի հիման վրա 1979 թվականի մարտ ամսին Եգիպտոսի և Իսրայելի միջև կնքվեց խաղաղության պատմական պայմանագիրը:

2008թ.մարտի 19-ին Ֆիդել Կաստրոն հրաժարական տվեց

20080219__FidelCastro1~p1

Զինված հեղաշրջման միջոցով իշխանության գալուց շուրջ քառասունինը տարի անց՝ 2008 թվականի մարտի 19-ին, Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն հրաժարական տվեց:

Մարտի 12, 1930 թվականի «Աղի երթը». Մահաթմա Գանդի

Dandi-march

ՄահաթմաԿարամչանդԳանդին (1869-1948 թթ.) հնդիկ հեղափոխական, կրոնական առաջնորդ է եղել, ով իր կրոնական իշխանությունն օգտագործել է հանուն սոցիալական բարեփոխումների: Չնայած նրան, որ վերջինս պետական որևէ պաշտոն չի զբաղեցրել, կարողացել է աշխարհի երկրորդ ամենախոշոր ազգին անկախություն շնորհել: