Category Archives: Քաղաքական

Նախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերի համեմատական վերլուծություն

parliamentaryvs-presidentialdemocracies

Նախագահականը և խորհրդարանականը հանրապետության կառավարման համակարգերից են։ Դրանք ըստ բնույթի ժողովրդավար են։ Նախագահական կառավարման համակարգի դեպքում պետության ղեկավար է դառնում ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը ստացած նախագահի թեկնածուն։

Ժան Ժակ Ռուսո «Հասարակական դաշինք կամ քաղաքական իրավունքի սկզբունքները»

1lespetitesmains_rousseau

Ժամանակակից պետությունների ձևավորումը, դրանցում ժողովրդավարական գաղափարների ներդրման և զարգացման պատմությունը հասկանալու և համեմատական վերլուծության ենթարկելու համար անհրաժեշտ է հետհայացք գցել պատմության տարբեր ժամանակաշրջաններում իրենց գաղափարներով առանձնացող գործիչների հայացքներին և մոտեցումներին:

Էլիտաների տեսությունը քաղաքական սոցիոլոգիայում

maxresdefault

Էլիտաների տեսության ակունքներն ընկած են Գաետանո Մոսկայի, Վիլֆրեդո Պարետոյի և Ռոբերտ Միխելսի ուսումնասիրություններում։ Մոսկան շեշտը դնում էր այն ուղիների վրա, որոնցով փոքրամասնությունը կազմակերպում է խոշոր չափերի մեծամասնությանը, ավելացնելով, որ «քաղաքական դասերն ունեն որոշակի նյութական, ինտելեկտուալ կամ նույնիսկ բարոյական գերազանցություն այն մարդկանց նկատմամբ, ում իրենք ղեկավարում են»։

Կոնֆուցիականություն և ժողովրդավարություն. հակադիր բևեռներ

153829355

Գիտական շրջանակներում ավանդական կոնֆուցիականությունը դիտարկվում է կա՛մ որպես ոչ ժողովրդավարական կառավարման համակարգ, կա՛մ ընդհանրապես հակաժողովրդավարական։ Կոնֆուցիականության հակաժողովրդավարական հատկանիշներն ինչ-որ ձևով մեղմացվում են այդ համակարգի կողմից առաջ քաշված «արժանավորների իշխանության» (մերիտոկրատիա) սկզբունքի առկայությամբ։

Քաղաքական մշակույթ. Մաս 2

political-culture-part-2

Քաղաքականության նկատմամբ մարդու օրիենտացիոն հարաբերությունների հիմքում ընկած են արժեքներ, որոնք իրենցից ներկայացնում են այս կամ այն քաղաքական օբյեկտին իմաստային նշանակություն տվող ներքին խորը պատկերացումներ (գիտակցության «խորը կառույցներ»-Մ. Մերելման) և թույլ են տալիս գնահատել դրանք մարդու շահերից և մտադրություններից ելնելով:

Քաղաքական մշակույթ

rey-ty-political-culture-roskin-chapter-7-3-638

Հայտնի է, որ քաղաքականության ոլորտում մարդը երբեք չի ղեկավարվում միայն դերային կամ իշխանության ինստիտուտների կողմից հանձնարարված վարքի նորմերով: Ընդհակառակը, մասնակցելով իշխանության վերաբաշխման գործընթացին, նա միանշանակ մարդկայնացնում է իր կապերը գործընկերների և հակառակորդների հետ՝  իր հույսերն ու հիասթափությունները ներառելով քաղաքական համագործակցության համատեքստում:

Բանակցություններ. բանակցողի անձնային հիմնական հատկանիշներն ու դրանց նշանակությունը. Մաս 2

Negotiation_Ireland

Մերօրյա իրականությունը փաստում է, որ ժամանակակից բանակցային հաղորդակցության, այդ թվում նաև քաղաքական բանակցությունների արդյունավետությունը մեծապես կախված է ոչ միայն բանակցային բուն գործընթացից, այլև բանակցողների անձնային գործելաոճից ու նրանց հոգեբանական նկարագրից: Շարունակելով բանակցություններում բանակցող անհատի դերի նշանակությանը վերաբերող հոդվածաշարը՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սույն հոդվածաշարի երկրորդ մասը:

Բանակցություններ. բանակցողի անձնային հիմնական հատկանիշներն ու դրանց նշանակությունը. Մաս 1

iStock_000002774818Small

Մերօրյա իրականությունը փաստում է, որ ժամանակակից բանակցային հաղորդակցության, այդ թվում նաև քաղաքական բանակցությունների արդյունավետությունը մեծապես կախված է ոչ միայն բանակցային բուն գործընթացից, այլև բանակցողների անձնային գործելաոճից ու նրանց հոգեբանական նկարագրից:     

Ժողովրդավարության երեք հիմնարար սկզբունքները

Three Fundamental Principles of Democracy 1

Ժողովրդավարության կայացման խնդիրը շարունակում է պահպանել իր արդիականությունը ժամանակակից աշխարհում: Ժողովրդավարության սահմանման և ձևակերպումների բազմազանության հետևանքով վերջինս հնարավոր չէ միանշանակորեն չափել, քանի որ կախված այն հանգամանքից, թե կոնկրետ մտածողներ ինչպես են սահմանում «ժողովրդավարություն» եզրույթը՝ փոփոխվում են նաև այն գործոնները, որոնք որոշում են ժողովրդավարության աստիճանը:

Ի՞նչ զինատեսակներ է ՌԴ-ն վաճառել Ադրբեջանին 2009-2015 թվականների ընթացքում

Putin-Aliev

Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո հասարակության շրջանում ինտենսիվ քննարկումներ սկսվեցին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառած սպառազինության մասին: Այն, որ ՌԴ-ն վաղուց է Ադրբեջանին զինում ընդդեմ ՀՀ-ի երբեք էլ գաղտնիք չի եղել, սակայն վերջին շրջանում ինտենսիվ խոսակցությունների ֆոնին կարևոր ենք համարում ներկայացնել այն բոլոր հրապարակված զինատեսակները, որոնք ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին 2009-2015 թվականն ընկած ժամանակահատվածում: