Category Archives: Քաղաքական

Բանակցություններ. բանակցողի անձնային հիմնական հատկանիշներն ու դրանց նշանակությունը. Մաս 1

iStock_000002774818Small

Մերօրյա իրականությունը փաստում է, որ ժամանակակից բանակցային հաղորդակցության, այդ թվում նաև քաղաքական բանակցությունների արդյունավետությունը մեծապես կախված է ոչ միայն բանակցային բուն գործընթացից, այլև բանակցողների անձնային գործելաոճից ու նրանց հոգեբանական նկարագրից:     

Ժողովրդավարության երեք հիմնարար սկզբունքները

Three Fundamental Principles of Democracy 1

Ժողովրդավարության կայացման խնդիրը շարունակում է պահպանել իր արդիականությունը ժամանակակից աշխարհում: Ժողովրդավարության սահմանման և ձևակերպումների բազմազանության հետևանքով վերջինս հնարավոր չէ միանշանակորեն չափել, քանի որ կախված այն հանգամանքից, թե կոնկրետ մտածողներ ինչպես են սահմանում «ժողովրդավարություն» եզրույթը՝ փոփոխվում են նաև այն գործոնները, որոնք որոշում են ժողովրդավարության աստիճանը:

Ի՞նչ զինատեսակներ է ՌԴ-ն վաճառել Ադրբեջանին 2009-2015 թվականների ընթացքում

Putin-Aliev

Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո հասարակության շրջանում ինտենսիվ քննարկումներ սկսվեցին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառած սպառազինության մասին: Այն, որ ՌԴ-ն վաղուց է Ադրբեջանին զինում ընդդեմ ՀՀ-ի երբեք էլ գաղտնիք չի եղել, սակայն վերջին շրջանում ինտենսիվ խոսակցությունների ֆոնին կարևոր ենք համարում ներկայացնել այն բոլոր հրապարակված զինատեսակները, որոնք ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին 2009-2015 թվականն ընկած ժամանակահատվածում:

Ժողովրդավարության մասին պատկերացումները և հիբրիդային քաղաքական վարչակարգերը

Abraham_Lincoln_November_1863

«Ժողովրդավարություն» եզրույթը տարատեսակ մեկնաբանությունների առարկա է դարձել: Տարբեր հեղինակներ ժողովրդավարությունը բնութագրում են ելնելով իրենց պատկերացումներին համապատասխան առաջնահերթ հատկանիշներից:

Ժողովրդավարության կոնսոլիդացման 3 խնդիրները

Consolidation

Ժողովրդավարության կոնսոլիդացիան բախվում է մի շարք մարտահրավերների, որոնք սպառնում են նոր և չկայացած ժողովրդավարություններին: Այս մարտահրավերները տարբերվում են կախված տվյալ ժամանակահատվածից և երկրից: Ուստի, անհնար է հստակ սահմանել և առանձնանցել այն մարտահրավերները, որոնք հաղթահարելու դեպքում հնարավոր կլինի հասնել կոսնոլիդացման:

Ժողովրդավարության կոնսոլիդացման մակարդակները

US_230210_bb

Ժողովրդավարության ալիքներին ծանոթ լինելը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել վերջինիս հնարավոր զարգացումների մասին: Հետադարձ ալիքները հաջորդել են ժողովրդավարացման առաջին երկու ալիքներին, սակայն ժողովրդավարացման երրորդ ալիքին կհաջորդի արդյո՞ք հետադարձ ալիք, կախված է միայն ժողովրդավարական պայմաններում գործելու պետությունների պատրաստակամությունից:

Ժողովրդավարության ամրապնդման խնդիրները

img-info-map-sized.jpeg

Աշխարհում չկա և երբեք էլ գոյություն չի ունեցել մի պետություն, որում առկա են եղել կատարյալ ժողովրդավարական կարգեր, մի պետություն, որում բոլոր քաղաքացիներն ունեցել են բացառապես հավասար քաղաքական ռեսուրսներ և որում իշխանությունն ականջալուր է եղել բոլոր քաղաքացիների պահանջներին:

Կեղծ ժողովրդավարություն. Լերի Դայմոնդ

Rally-for-PSUV-112915

Քաղաքական վարչակարգերի փոփոխությունն ու ժողովրդավարության ապրած էվոլուցիան ուսումնասիրելու արդյունքում առաջ է գալիս քաղաքական վարչակարգի ևս մեկ դաս՝ երրորդը, որին պատկանող պետությունները հնարավորինս քիչ գործոններով են բավարարում ժողովրդավարություն համարվելու պահանջները, սակայն հստակորեն տարանջատվում են ավտորիտար քաղաքական վարչակարգերից:

Ժողովրդավարության տարատեսակները. Լերի Դայմոնդ

davidpol_1447631730_democracy-logo3

Ժամանակակից աշխարհն այսօր ձգտում է դեպի ժողովրդավարության: Մինչ օրս, սակայն քաղաքագետներն ու ոլորտի մասնագետները դեռևս չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ այն հարցի շուրջ, թե այսօր աշխարհում քանի ժողովրդավար պետություն կա:

Ի՞նչ է քաղաքական մասնակցությունը

Demonstration against G8 Summit in Le Havre

Քաղաքացիական հասարակության առկայությունը ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչներից է, որի կայացման հարցում մեծ է քաղաքական կյանքում քաղաքացիների ներգրավվածության աստիճանը: