Category Archives: Հասարակական
Արաբական պետությունների լիգայի ստեղծումը, նպատակները և խնդիրները

Չնայած արաբական միության երազանքը տասնամյակներ շարունակ պտտվում էր արաբական պետությունների մտքում, միացյալ արաբական միություն ստեղծելու գաղափարը դեռ չէր հասունացել: Այն ակտիվացավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը մի քանի արաբական, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, հատկապես բազմաթիվ ազգայնական շարժումների (պատերազմի բռնկվելուն զուգընթաց) ակտիվանալու հետևանքով առաջացած ֆոնին: Ակտիվացավ պայքարն ընդդեմ արևմտյան գաղութացման:
Արաբական ինտեգրացիայի գաղափարը. մի՞ֆ, թե՞ իրականություն

Ամբողջ աշխարհում նույնիսկ մեծ տերություններն ավելի մեծ միավորների մի մասը դառնալու հնարավորությունը բաց չեն թողնում գլոբալիզացիան և վերջինիցս բխող մրցակցությունը կառավարելի դարձնելու համար: Մասնատված արաբական պետությունները, սակայն, փորձում են առանձին դիմակայել արտաքին ճնշումներին, ներքին և նորահայտ մարտահրավերներին, որոնք, ավելի քան երբևէ, բարդ են և միահյուսված:
Օխլոկրատիա` ժողովրդավարության այլասերում

Օխլոկրատիան քաղաքական կամքի իրականացման ձև է, որտեղ իշխանությունը պատկանում է ամբոխին։ Այս եզրույթն առաջին անգամ օգտագործել է հույն պատմիչ Պոլիբիոսն «Ընդհանուր պատմություն» աշխատության մեջ՝ պետական կառուցվածքի լավ և վատ ձևերի դասակարգման ժամանակ, ըստ որի՝ պետական կառուցվածքի լավ ձևեր են համարվում միապետությունը, արիստոկրատիան և ժողովրդավարությունը, իսկ վատ ձևերը՝ բռնապետությունը, օլիգարխիան և օխլոկրատիան։ Նմանատիպ դասակարգում առաջարկել է նաև հույն փիլիսոփա Պլատոնը։
Միջազգային հարաբերությունների Վիեննական համակարգը
Հանրային գործիչները և խոսքի ազատության իրավունքը
Արաբական գարուն․ Պատճառները և հետևանքները: ԱՄՆ-ի արձագանքը

2010 թվականի դեկտեմբերի 18-ին արաբական երկրներում ցույցերի և հանրահավաքների հեղափոխական ալիք բարձրացավ։ Այն սկսվեց Թունիսում, Եգիպտոսում և Եմենում տեղի ունեցած հեղափոխություններից ու շարունակվեց Լիբիայում ու Սիրիայում` քաղաքացիական պատերազմի տեսքով։ Վերջինս շարունակվում է մինչ այժմ, իսկ Լիբիայում ավարտվել է 2012 թվականին՝ իշխանափոխությամբ։
Նացիզմի դեմ հաղթանակում ԽՍՀՄ ուռճացված դերը, կամ ինչպես Քեռի Սեմը ոտքի կանգնեցրեց ջախջախվող Կարմիր բանակը
Հայհոյող կանանց շքերթ, կամ «Հայհոյապետություն կերտելիս» 18+
Տալիբան. շահերի բախումը. Մաս 4

Հոդվածաշարի այս հատվածում կանդրադառնանք Աֆղանստանում իշխանությունն իր ձեռքը վերցրած Տալիբանի՝ այլ պետությունների հետ հարաբերություններին 1996-2001 թթ., ինչպես նաև կքննարկենք շարժման կողմից ստեղծված Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը միջազգայնորեն ճանաչած և չճանաչած պետությունների շահերը և նպատակները:
Թալիբան. շահերի բախումը: Մաս 3

Թալիբանի մասին կատարած իրենց ուսումնասիրություններում բազմաթիվ հեղինակներ պնդում են, որ այն ահաբեկչական կազմակերպություն է՝ վկայակոչելով դրա արմատական բնույթը, խստությունը, գործողությունները: Ի հակադրումն սրա՝ որոշ պետություններում Թալիբանը չի ներառվում ահաբեկչական կազմակերպությունների ցանկերում: Հաշվի առնելով այս հոդվածաշարի առաջին և երկրորդ մասերում ներկայացված Թալիբանի գաղափարական պատկանելիությունը և էությունը, դրա գործողությունների բնույթը՝ ստորև կներկայացնենք մի ուսումնասիրություն, որտեղ կպարզենք՝ արդյո՞ք Թալիբանն ահաբեկչական կազմակերպություն է, թե ոչ, և ինչ դիրքորոշում ունեն շահագրգիռ պետություններն այս հարցում: