«ՔԳ» ազատական ՀԿ Իրավական ակումբը հրավիրում է

picture1

Սիրելի´ ուսանողներ՝ ապագա իրավաբաններ, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Իրավական ակումբը հրավիրում է համալրելու իր թիմը:

Իրավական ակումբը հիանալի վայր է այն ուսանող – իրավաբանների համար, ովքեր ցանկանում են՝

  • խորացնել գիտելիքները մարդու իրավունքների ոլորտում,
  • զարգացնել և ընդլայնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները,
  • գործնականում կիրառել դրանք:

Ակումբի բաժիններն են՝

  • Մարդու իրավունքներ,
  • Հետազոտություններ և վերլուծություններ:

Ուսումնասիրվող թեմաներն են՝

  • Խոսքի ազատության իրավունք,
  • Հավաքների և միավորումների ազատության իրավունք,
  • Մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք,
  • Խտրականության արգելք,
  • Կյանքի իրավունք,
  • Մարդու իրավունքները ժողովրդավարական պետությունում,
  • Պետության կողմից ուժի կիրառման մենաշնորհ,
  • Բռնության արգելք,
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ուսումնասիրություն,
  • Միջազգային փաստաթղթերի ուսումնասիրություն:

Անդամակցության համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը:

powered by Typeform