«ՔԳ» ազատական ՀԿ-ն հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին

img-9785

Այսօր՝ մարտի 1-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ անդամներն այցելեցին Երևանի քաղաքապետարանին հարող տարածք և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին իրենց քաղաքացիական իրավունքներն իրացնելու ընթացքում սպանված խաղաղ ցուցարարների հիշատակին:

2008 թվականի Մարտի 1-ին ՀՀ-ում տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ից հետո ծավալներով և նշանակությամբ հաջորդ պետական հանցագործությունը։ Այդ օրը մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվեց 10 ՀՀ քաղաքացի, ինչի համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: