«ՔԳ» ազատական ՀԿ անդամները՝ Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցում

img-0025

Հոկտեմբերի 16-ին և նոյեմբերի 21-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ ներկայացուցիչներն այցելել են Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոց, որտեղ 9-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրել են դասընթացներ «Ես քաղաքացի եմ» և «Ինչու՞ է անհրաժեշտ մասնագիտության ճիշտ ընտրությունը» թեմաներով:

Դպրոցի ղեկավարությունը բարձր է գնահատել «ՔԳ» ազատական ՀԿ կատարած աշխատանքը և ջանքերն աշակերտության շրջանում իրազեկվածության բարձրացման, մասնագիտական ճիշտ կողմնորոշման և հետագայում գիտակից ուսանող դառնալու գործում:

Հիշեցնենք, որ ուսումնական այս նախաձեռնության նպատակն է նպաստել աշակերտների քաղաքացիական գիտակցության զարգացմանը, ապահովել աշակերտների հետ հետագա համագործակցությունն ուսանողական կյանքում, աշակերտներին տրամադրել հիմքային գիտելքիներ ժողովրդավարության, պետության, քաղաքացիական հասարակության վերաբերյալ: