Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի երկրորդ դասը

img_2417

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի երկրորդ դասը՝ քաղաքագիտություն և մարդու իրավունքներ առարկաներից:

Դասի թեմաներն էին՝ քաղաքագիտություն առարկայից «Քաղաքական վարչակարգեր», իսկ մարդու իրավունքներ առարկայից «Մարդու իրավունքներ. պատմական զարգացումները, փիլիսոփայական և քաղաքական հիմունքները: Մարդու իրավունքներ ամրագրող միջազգային և տարածաշրջանային փաստաթղթերը»:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը: