Մեկնարկել է «ՔԳ» ազատական ՀԿ «Քաղաքացիական կրթության» դպրոցը

dsc_0143

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «Best Western Congress» հյուրանոցում տեղի է ունեցել «ՔԳ» ազատական ՀԿ «Քաղաքացիական կրթության» դպրոցի բացման արարողությունը:

Վերջինիս ընթացքում «Քաղաքացիական կրթության» դպրոցի տնօրեն Գրետա Սիմոնյանը ներկայացրել է դպրոցի դասերի անցկացման ձևաչափը, ուսումնական ծրագիրը, մասնավորապես, դասավանդվող առարկաներն ու դրանց համապատասխան ընտրված դասերի թեմաները և դպրոցում դասավանդող բանախոսներին:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը: