Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի առաջին դասը

civil-education-school-1st-lesson

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի առաջին դասը՝ քաղաքագիտություն առարկայից:

Դասի թեմաներն էին «Պետականաշինություն. ընդհանուր դրույթներ. ծագումը, պատմությունը» և «Պետության տիպաբանությունը, պետությունն ըստ ձևի և կառուցվածքի»:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը: