Մեկնարկել է «Քաղաքացիական կրթության դպրոցի» նոյեմբերի ընդունելությունը

school

Քաղաքացիական կրթության դպրոցը «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող եռամսյա ծրագիր է, որը նպատակ ունի բարձրացնել երիտասարդների իրավագիտակցությունը, նպաստել ժողովրդավարական արժեքների տարածմանը, տալ երիտասարդներին քաղաքացիական կրթություն:

Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է։ Ծրագիրն առաջին անգամ իրականացվում է ամբողջությամբ անվճար:

Քաղաքացիական կրթության դպրոցն անցկացվելու է 2018թ. նոյեմբերի 9-ից մինչև 2019թ. փետրվարի 15-ը: Ծրագիրը ներառում է 35 դասաժամ, որոնք կանցկացվեն շաբաթական 2 անգամ:

Դպրոցին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը:

Ավելին ծրագրի մասին՝ ստորև։