Դեյվիդ Ռիկարդո

maxresdefault

Դեյվիդ Ռիկարդոն (1772-1823թթ.) բրիտանացի տնտեսագետ է, ով հայտնի է աշխատավարձի և շահույթի, աշխատանքի արժեքի տեսության, համեմատական առավելության տեսության և վարձավճարների տեսության շնորհիվ: Դեյվիդ Ռիկարդոն և մի քանի այլ տնտեսագետներ միմյանցից անկախ միաժամանակ հայտնաբերեցին նվազող սահմանային արդյունքի օրենքը:

Դեյվիդ Ռիկարդոն այն հազվագյուտ մարդկանցից է, ով հասել է մեծ հաջողության և երկարատև փառքի։ Ռիկարդոն որպես բրոքեր հաջողության հասավ այն բանից հետո, երբ իր ընտանիքն ամուսնության պատճառով զրկեց իրեն ժառանգությունից: Սա հակասում էր հրեական հավատին։ Մահից հետո իր կարողությունն այսօրվա արժույթով գնահատվում էր ավելի քան 100 մլն. դոլլար։

27 տարեկանում Ադամ Սմիթի «Ազգերի հարստությունը» կարդալուց հետո Ռիկարդոն հետաքրքրվեց տնտեսագիտությամբ։ 37 տարեկանում նա գրեց իր առաջին տնտեսագիտական հոդվածը և դրանից հետո իր կյանքի վերջին 40 տարիներն անցկացրեց որպես տնտեսագիտության մասնագետ։

1809-ին նա գրեց, որ Անգլիայի ինֆլյացիայի պատճառն Անգլիայի բանկի՝ ավելորդ թղթադրամներ թողարկելու հակումն էր։ Մի խոսքով, Ռիկարդոն փողի քանակական տեսության (այսօր հայտնի է որպես մոնետարիզմ) առաջին կողմնակիցներից էր։

Ռիկարդոն իր «Ակնարկ ցորենի ցածր գնի ազդեցությունը ֆոնդային եկամտի վրա» վերնագրով հոդվածում գրում է այն մասին, ինչն այսօր հայտնի է որպես նվազող սահմանային արդյունքի օրենք։ Այն տնտեսագիտության ամենահայտնի օրենքներից մեկն է և արտահայտում է հետևյալը. որքան ֆիքսված ռեսուրսով արտադրության մեջ ավելի ու ավելի շատ ռեսուրսներ ներգրավվեն (օրինակ՝ ինչքան ավելի շատ աշխատուժ և հաստոցներ են օգտագործվում ֆիքսված մակերեսով հողում), այնքան արտադրության հավելյալ արդյունքը կկրճատվի։

Ռիկարդոն նույնպես դեմ էր Ցորենի օրենքին, որը սահմանափակում էր ցորենի ներուծումը։ Կողմ լինելով ազատ առևտրին՝ Ռիկարդոն ձևակերպեց համեմատական ծախսերի գաղափարը, որն այսօր կոչվում է համեմատական առավելություն։ Այն շատ նուրբ գաղափար է և բազմաթիվ տնտեսագետների համար ազատ առևտրի գաղափարն ընդունելու հիմքն է։ Համեմատական առավելության գաղափարը հետևյալն է․ ավելի լավ է երկիրը, որը որոշակի ապրանքի առևտուր է անում այլ երկրի հետ, ստանա այն ցածր գներով, քան արտադրի այդ ապրանքը երկրի ներսում։

Օրինակ՝ Ա երկիրը կարող է արտադրել 5 ժամում 1 շիշ գինի և 10 ժամում 1 բոքոն հաց։ Բ երկրում աշխատուժն ավելի արդյունավետ է գործում։ Վերջիններս արտադրում են 3 ժամում 1 շիշ գինի և 1 ժամում 1 բոքոն հաց։ Սկզբում կարելի է մտածել, որ Բ երկիրը ոչինչ չի շահում առևտրից, քանի որ ավելի քիչ աշխատանքային ժամ է պահանջվում երկու ապրանքներն արտադրելու համար։

Մտածենք նորից։ Թեև Ա երկրի գինու արտադրության արժեքն աշխատաժամերի առումով ավելի բարձր է, քան Բ երկրինը, բայց հացի արտադրության տեսանկյունից ավելի ցածր է։ Արտադրված յուրաքանչյուր շշի համար Ա երկիրը հրաժարվում է կես բոքոն հացից, մինչդեռ Բ երկիրը պետք է հրաժարվի 3 բոքոն հացից՝ 1 շիշ գինի արտադրելու համար։ Այդ պատճատով Ա երկիրը գինի արտադրելու գործում ունի համեմատական առավելություն։ Նմանապես, յուրաքանչյուր բոքոն հաց արտադրելու համար Ա երկիրը հրաժարվում է 2 շիշ գինուց, բայց Բ երկիրը հրաժարվում է միայն 1/3 շշից։ Այդ պատճառով հացի արտադրության մեջ Բ երկիրն ունի համեմատական առավելություն։

Եթե այդ երկրները փոխանակեն 1 շիշ գինին 1 բոքոն հացով, ապա Ա երկիրը կարող է մասնագիտանալ գինու արտադրության մեջ և մի մասը տալ Բ երկրին, իսկ Բ երկիրը կարող է մասնագիտանալ հացի արտադրության մեջ։ Երկու երկրների համար դա ավելի շահավետ կլինի, քան եթե նրանք առևտուր չանեին։

Աշխատուժը տեղափոխելով՝ Ա երկիրը հրաժարվում է 10 աշխատանքային ժամում պատրաստվող 1 բոքոն հացից։ Բայց այժմ այդ աշխատուժն արտադրում է 2 շիշ գինի, որն առևտրի արդյունքում կփոխանակվի 2 բոքոն հացի հետ։

Արդյունքում, առևտուրը Ա երկրին տալիս է մեկ հավելյալ բոքոն։ Ա երկրի շահույթը չի գալիս Բ երկրի ծախսերից։ Բ երկիրը ևս շահում է, այլապես առևտուր չէր անի։

Փոխարինելով գինու արտադրության 3 ժամ աշխատաժամանակը՝ Բ երկիրը կրճատում է գինու արտադրությունը 1 շշով, բայց մեծացնում է հացի արտադրությունը 3 բոքոնով։ Վերջինս առևտուր է անում Ա երկրի հետ՝ այս 3 բոքոնների դիմաց՝ 2 շիշ գինի։ Բ երկիրն ունի մեկ հավելյալ գինու շիշ և մեկ հավելյալ բոքոն առաջվա համեմատ։

Ռիկարդոն նկատել է, որ այս ձեռքբերումները գալիս են այն բանից, որ յուրաքանչյուր երկիր մասնագիտանում է այն ապրանքն արտադրելու մեջ, որի համեմատական արժեքն ավելի ցածր է։

Գրելով Փոլ Սամուելսոնից և այլ ժամանակակից տնտեսագետներից մեկ դար առաջ՝ Ռիկարդոն մինչ այժմ գնահատվում է առանց այժմյան էական համարվող մաթեմատիկական գործիքներ օգտագործելու՝ բարդ եզրակացությունների հանգելու իր գերբնական կարողության համար։

Ռիկարդոյի մեծ հոդվածներից մեկը ռենտաների տեսությունն է, որը ստեղծվել է առանց մաթեմատիկական մոդելների։ Փոխառելով Թոմաս Մալտուսից՝ Ռիկարդոն բացատրում է, որ որքան շատ հող է մշակվում, այնքան ֆերմերները սկսում են ավելի քիչ արդյունավետ հող օգտագործել։ Բայց, քանի որ 1 բուշել ցորենը՝ ստացված ավելի քիչ արդյունավետ հողից, վաճառվում է նույն գնով, ինչ ստացված ավելի արդյունավետ հողից, վարձակալող ֆերմերները պատրաստակամ կլինեն ավելի շատ վճարել բարձր արդյունավետությամբ հող վարձելու համար։ Արդյունքում,․հողի սեփականատերերը նրանք են, ովքեր շահում են արդյունավետ հողից։ Այս հայտնագործությունը ժամանակի փորձություն էր: Տնտեսագետներն այսօր օգտագործում են Ռիկարդյան մտածելակերպը՝ բացատրելու, թե ինչու գյուղատնտեսական ճյուղերում նպաստավոր գները ոչ թե ազդում են առանձին ֆերմերների եկամտի աճի վրա, այլ հողերի սեփականատերերին դարձնում են ավելի հարուստ:

1817 թվականին գրված «Տնտեսության և հարկերի սկզբունքները» Ռիկարդոյի ամենահայտնի աշխատանքն է: Աշխատությունում Ռիկարդոն վերլուծել է «համայնքի երեք դասերի», մասնավորապես, տանտերերի, աշխատողների և կապիտալի սեփականատերերի կողմից արտադրվող բարիքների բաշխման օրենքները: Որպես բաշխման տեսության մաս՝ շահույթները հակադարձ համեմատական կապի մեջ են աշխատավարձերի հետ: Ռիկարդոն նաև նկատել է, որ վարձավճարը ձգտում է աճել, երբ բնակչությունն աճում է՝ շնորհիվ ավելացող բնակչության համար ավելի շատ սնունդ մշակելու ավելի բարձր ծախսերի: Ըստ Ռիկարդոյի՝ այս պարագայում գործազրկության փոքր միտում կա, սակայն նա կողմ չէ բնակչության արագ աճին, որը կարող է աշխատավարձն իջեցնել ընդհուպ մինչև նվազագույն մակարդակի, ինչը, հետևաբար, կսահմանափակի ինչպես շահույթի, այնպես էլ կապիտալի ձևավորումը` մեծացնելով հողամշակումը: Նա նաև հավելեց, որ երկրների միջև ապրանքաշրջանառության վրա ազդում են արտադրության հարաբերական ծախսերը և ներքին գնային կառուցվածքային տարբերությունները, որոնք կարող են առավելագույնի հասցնել առևտրային երկրների համեմատական առավելությունները:

Ռիկարդոյի միջազգային ազատ առևտրի հիմնահարցը դարձավ բրիտանական հանրային քաղաքականության հետ մեկ ամբողջություն։ Ռիկարդոն պատասխան տվեց Բրիտանիայի երկարաժամկետ զարգացման հարցին, և Բրիտանիան դարձավ «աշխարհի արհեստանոցը»՝ սննդամթերքի մեծ ծավալներով ներկրմամբ և գյուղատնտեսական աշխատանքի աութսորսինգով։ Ռիկարդոյի գաղափարները դարձան ամբողջ 19-րդ դարի ազատ առևտրի ուսմունքի աղբյուրը։

Ռոզա Մխիթարյան

Աղբյուրները՝ այստեղ, այստեղ, այստեղ և այստեղ