«ՔԳ» ազատական ՀԿ Տնտեսագիտական ակումբի անդամները՝ Երևանի համար 105 ավագ դպրոցում

img_7330

Նոյեմբերի 30-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Տնտեսագիտական ակումբի ներկայացուցիչները բաց դաս են անցկացրել Երևանի համար 105 ավագ դպրոցի տնտեսագիտական հոսքի 10-րդ դասարանում սովորող աշակերտների համար։

Բաց դասի թեման էր «Զարգացած և զարգացող երկրները»։ Աշակերտները սովորել են տարանջատել մի շարք կարևոր ցուցանիշներ, ինչպես նաև ստացել իրենց անհանգստացնող մասնագիտական մի շարք հարցերի պատասխանները։

Դասի ավարտին աշակերտները մասնակցել են հետաքրքիր մի խաղի, որի արդյունքում հասկացել են, թե տնտեսագիտության որ ուղղություններն են իրենց հետաքրքիր հետագա ուսումնասիրությունների համար:

Նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։