Էլիտաների տեսությունը քաղաքական սոցիոլոգիայում

maxresdefault

Էլիտաների տեսության ակունքներն ընկած են Գաետանո Մոսկայի, Վիլֆրեդո Պարետոյի և Ռոբերտ Միխելսի ուսումնասիրություններում։ Մոսկան շեշտը դնում էր այն ուղիների վրա, որոնցով փոքրամասնությունը կազմակերպում է խոշոր չափերի մեծամասնությանը, ավելացնելով, որ «քաղաքական դասերն ունեն որոշակի նյութական, ինտելեկտուալ կամ նույնիսկ բարոյական գերազանցություն այն մարդկանց նկատմամբ, ում իրենք ղեկավարում են»։

Պարետոն պնդում էր, որ անսահմանափակ սոցիալական շարժունակությամբ հասարակության մեջ էլիտան կազմված կլինի առավել տաղանդավոր և արժանի անհատներից, բայց փաստացի, հասարակություններում էլիտան իր մեջ ներառում է այն մարդկանց, ովքեր առավել հմուտ են քաղաքական կառավարման, ուժի և ձգտման երկու եղանակներով, և որոնք սովորաբար ունեն այնպիսի կարևոր առավելություններ, ինչպիսիք են ժառանգական հարստությունը և ընտանեկան կապերը։ Պարետոն առաջ էր քաշում էլիտաների այլընտրանքները, որոնց անվանում էր «աղվեսներ» և «առյուծներ»։

Միխելսը նշում էր, որ առաջնորդներն ու փորձագետները կարիք ունեն այնպիսի կազմակերպությունների, որոնք կաշխատեն արդյունավետ կերպով, և որոնց շնորհիվ անհատները ձեռք կբերեն տեղեկատվական հոսքեր, հսկողություն և կազակերպչական այլ ասպեկտներ՝ գործող իշխանությունն իրենց ձեռքում պահելու համար։

Ընդգծելով էլիտաների անխուսափելիությունն ու իրենց համեմատաբար ինքնավարությունը՝ տեսաբաններից բոլորն էլ լիարժեք ժողովրդավարության և հավասարազոր հասարակություններին ձգտումը համարում էին ապարդյուն։ Շատ ժողովրդավարներ և սոցիալ-արմատականներ մերժում էին այս «անպիտան թեզը»։ Նրանք ձգտում էին ցույց տալ, որ էլիտան կազմում են ոչ թե այն մարդիկ, ովքեր աչքի են ընկնում կազմակերպչական կարողություններով, այլ նրանք, ովքեր ունեն սոցիալական գերակայություն իշխանության համար պայքարում։ Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ էլիտայի գոյությունը կարող է դադարեցվել սոցիալական առավելությունները վերացնելով։

Մոսկայի, Պարետոյի և Միխելսի աշխատություններն իրենցից ներկայացնում են մի պարադիգմա, որից կարելի է բխեցնել էլիտաների և քաղաքականության ընդհանուր տեսությունները։ Չկա վերնախավերի ընդունված տիպաբանություն, հանգամանքների և ուղիների բնութագիր, որոնցում մի էլիտան փոխարինում է մյուսին։

Քաղաքական փոխհարաբերություններն էլիտաների և ոչ էլիտար բնակչության միջև աստիճանակարգված են։ Այնուամենայնիվ, քաղաքագետներն ու սոցիոլոգներն ուշադրություն են դարձնում էլիտաների և բոլոր տեսակի քաղաքական վարչակարգերում, զանգվածային շարժումներում, ժողովրդավարական քաղաքականության մեջ և շատ այլ քաղաքական երևույթներում նրանց կարևոր դերին։

Էլիտաներ

Էլիտաները ծագում են սոցիալական կյանքի հիմնարար և ունիվերսալ փաստից, մասնավորապես՝ մեկ ընդհանրության մեջ հավաքականության բացակայության պատճառով։ Որոշ անդամների ձգտումներ բավարարված են միայն այն դեպքում, երբ դրանք համատեղելի են մյուս անդամների ձգտումների հետ։ Անդամները մշտապես պահանջում են կարգավիճակ և արժեքավոր ապրանքներ իրենց, իրենց ազգականների, դաշնակիցների և ընկերների համար, ինչը մնացած անդամները չեն համարում լիիրավ օրինականություն։ Խոշոր կոլեկտիվներում հետաքրքրությունները բավականաչափ նվազագույնի են հասցված և հեղինակավոր որոշումների դեպքում հակառակորդները կամ անհանդուրժողները չեն համարձակվում դիմադրություն ցույց տալ։

Ընդհանուր հետաքրքրությունն ավելի սահմանափակ է կապված ցանկացած խոշոր ընդհանրության գործունեության առանձնահատկությունների հետ։

Գործողություններն իրենցից ենթադրում են ամենօրյա որոշումներ, հետևաբար՝ նաև խնդիրների և կարգավիճակների հատկացում և վերաբաշխում։ Մեծ ընդհանրության գոյատևման համար հարկավոր է պարբերաբար կայացնել անհատական շահերը գերազանցող օբյեկտիվ և խելամիտ որոշումներ։ Սակայն տվյալ ընդհանրության անդամների միջև հազվադեպ կարելի է նկատել կոնսենսուս որոշուների ճշմարտացիության շուրջ։ Ընդհանրության մեջ միայն մի քանիսը կարող են գտնվել այնպիսի կարգավիճակում, որը թույլ կտա նրանց համեմատաբար համապարփակ պատկերացում կազմել խմբային ջանքերի և դրա նպատակների մասին։ Սակայն անընդհատ որոշումների կայացման անհրաժեշտությունը զրկում է որոշ անդամների իրենց տեղեկացվածությունից, թե ինչքանով են առկա խնդիրներն առնչվում իրենց շահերին։

Ընդհանրության այս ասպեկտները քաղաքական և հասարակական տեսության մեջ վերնախավերին տալիս են իրենց կարևորությունը։ Նման ընդհանրությունները լայն հասարակության մեջ ուժի կոնցենտրացիաներ են, նրանցում լավագույն որոշում կայացնողներն ունեն անհամաչափ հասարակական հզորություն և ազդեցություն, և նրանք գրեթե միշտ օգտվում են անհամաչափ արտոնություններից և պաշտպանությունից։ Եվ եթե մենք այդ մարդկանց անվանում ենք էլիտա, ապա կարող ենք ասել, որ նմանատիպ բարդ և մեծ ընդհանրությունները պարտադիր կերպով ձևավորում են էլիտա։

Այս առումով կարող ենք ասել, որ էլիտաները միայն հասարակություններին բնորոշ ներհատուկ առանձնահատկություններն են․էլիտաների գոյության մնացած բոլոր պատճառներն ավելի քիչ համոզիչ են և ավելի շատ վիճելի։ Վերնախավերը բոլոր խոշոր և բարդ ընդհանրություններում շահագրգիռ շահերի անխուսափելի հետևանքն են, դրանց կոնֆիգուրացիաները տարբեր են ըստ քաղաքական և սոցիալական հանգամանքների։

Որպես էլիտա կարելի է սահմանել այն մարդկանց, ովքեր մեծ կամ, այլ կերպ ասած, առանցքային կազմակերպություններում իրենց ռազմավարական դիրքերի շնորհիվ պարբերաբար կարող են էականորեն ազդել քաղաքական արդյունքների վրա։ Այլ կերպ ասած՝ էլիտան ձևավորում են այն մարդիկ, ովքեր վերհանում են իրական քաղաքական խնդիրները։ Նրանց շարքերում կարող են լինել ոչ միայն հեղինակավոր և «հաստատված» ղեկավարներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, բարձր մակարդակի քաղաքացիական ծառայողներ, բարձրաստիճան զինվորականներ, այլև տարբեր տիպի հասարակություններում հանրության լայն զանգվածներին անծանոթ առաջնորդները, որոնք մեծ հեղինակություն են վայելում իրենց արհմիություններում, կամավորական ասոցիացիաներում, քաղաքացիական զանգվածային շարժումներում և այլն։

Կարևոր է ընդգծել, որ սա սահանափակ և քաղաքականապես հատուկ էլիտաների սահմանումն է։ Այն սահմանափակվում է այն մարդկանցով, ովքեր գտնվում են քաղաքական, սոցիալական և տնտեսական իշխանության բուրգերի գագաթին։ Այստեղ հաշվի չեն առնվում այն մարդիկ, ովքեր ունեն բարձր մասնագիտական, կրթական և մշակութային կարգավիճակներ քաղաքական իմաստով էլիտա լինելու համար։

Էլիտաները և քաղաքական կայունությունը

Կայուն քաղաքական ինստիտուտների առկայությունը կամ բացակայությունը քաղաքական համակարգերի միջև գոյություն ունեցող տարբերություններից խոշորագույնն են, որոնք կարելի է բացատրել հիմնվելով էլիտաների միջև գոյություն ունեցող տարբերությունների վրա։ Քաղաքական իշխանության համար անսովոր է լինել արդյունավետորեն ինստիտուցիոնալացված, ինչպիսին երկար տարիներ եղել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և մի քանի այլ արևմտյան երկրներում։

Կայուն քաղաքական ինստիտուտները նշանավորվում են կառավարման գործադիր իշխանության կողմից անկանոն բռնազավթումների կամ էլ ակնհայտ ռազմական ազդեցությամբ՝ քաղաքականության իրականացման գործընթացում սպառնալիքների միջոցով ռազմական միջամտության բացակայությամբ։ 1789 թվականից սկսած ամեն չորս տարին մեկ Միացյան Նահանգներում նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրությունների հիման վրա և մինչ մահանալը համարվում է ամերիկյան քաղաքական համակարգի քիչ թե շատ արդյունավետ ղեկավար։

Անհատական միջոցներով քաղաքական ինստիտուտների անհատական մանիպուլյացիան և ռազմական ու քաղաքական ուժերի ուղղակի վերահսկողությունն արդեն շատ ավելի ընդհանուր են։ Սովորաբար, կա հստակ էլիտար խումբ, որը հրամայում է հարկադրորեն կազմակերպված ուժերին և պատրաստ է քաղաքական որոշումներ կայացնել անկախ գործող ինստիտուտների հաստատումից։ Սա այնպիսի վերլուծության հետևանք է, երբ խումբը կենտրոնանում է ավանդական միապետի վրա, քաղաքացիական կոալիցիան սերտորեն կապված է պրոֆեսիոնալ զինվորական հրամանատարներին։

Սրան կարող է հետևել այն վերլուծությունը, որ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից էլիտաներն իշխանությունը դիտարկել անհատականացված և ուղղակիորեն կախված կազմակերպված ուժերի աջակցությունից։ Էլիտաները քաղաքական փոփոխությունը դիտարկում են այն խմբի հեռացման կամ փոփոխման մեջ, որը ղեկավարում է այդպիսի ուժերին։ Նրանց և նրանց քաղաքական հակառակորդների աչքերում իշխանության հոսքերի նկատմամբ վերահսկողության ձեռքբերումը հնարավոր է հարկադրանքի հիմնական միջոցներով։ Կառավարության գործադիր իշխանության գրավման փորձերը կարող են բոլորի կողմից համարվել հավանական իրադարձություն։ Սա պառակտված էլիտայի հիմնական կողմն է։

19-20-րդ դդ․ երկար ժամանակ Իսպանիայում, Պորտուգալիայում և Լատինական Ամերիկայում կառավարությունը տատանվում էր «բռնապետական» և «ժողովրդավարական» բևեռների միջև։ Այս տատանումները համակարգի անբարենպաստ անկայունության տևական և խճճված դրսևորումներն են այնքան ժամանակ, քանի դեռ շատ էլիտար մարդիկ հավատում են, որ կառավարության իշխանությունը ենթակա է անսպասելի փոփոխությունների։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում քաղաքականությունն անվստահելի էլիտաների միջև անհաղթահարելի փոխադարձ պայքար է՝ պաշտպանելու և զարգացնելու իրենց շահերը։

Մի քանի երկիր ցույց է տվել ինստիտուցիոնալ լիազորությունների և ընթացակարգերի օրինակներ, որոնք հարգված են և շարունակում են երկար ժամանակ ընկալելի մնալ։

Էլիտայի տեսությունը պնդում է, որ խառնաշփոթ դեպքերը հասարակության մեջ բացահայտ են միայն էլիտար վարքի առումով։ Եվ, պատմականորեն, քաղաքական անկայունության իրավիճակը երկրում վերացվել է միայն այն ժամանակ, երբ ձևավորվել է միասնական էլիտա։

Կան միասնական էլիտաների, հետևաբար նաև քաղաքական կայունության երկու տարբեր ձևեր։ Առաջինը գաղափարապես միավորված էլիտան է, որը նշանավորվում է մեկ միասնական գաղափարախոսությամբ՝ սահմանված բոլոր կամ գրեթե բոլոր էլիտար անձանց կողմից։ Այդ անձինք հետևողականորեն խուսափում են արտահայտել հակասական դիրքորոշումներ վարվող քաղաքականության և քաղաքական համոզմունքների մասին, նրանք նպաստում են միասնական և միատարր առաջնորդական խմբի կերպարի ստեղծմանը: Որոշ չափով այն առաջանում է բարձրագույն ղեկավարների կողմից մեկ գաղափարախոսության առաջքաշմամբ, որը թույլ չի տալիս «անպարկեշտ» օտարականների ներխուժել քաղաքականություն։ Բայց նույնիսկ էլիտայի ներսում գտնվողների համար գաղափարական միասնությունը մասամբ պարտադրված է։ Կախված ընթացիկ քաղաքականությանը և նպատակներին հասարակության ամբողջական համաձայնությունից գոյություն ունի ուժի ապարատ, որպեսզի բոլոր էլիտար անձինք իրենց հայտարարությունները համապատասխանեցնեն այն տեսակետներին, որոնք միաբանորեն ընդունվել են։

Միավորված էլիտայի մյուս տեսակը համաձայնեցված միավորված էլիտան է, կախված չէ բոլոր էլիտար անձանցից, ովքեր, ըստ էության, հասարակության մեջ ունեն միևնույն դիրքորոշումը։ Չկա միասնական և սահմանված գաղափարախոսություն, որին բոլորը պետք է հետևեն։ Փոխարենը, մարդիկ, ովքեր օժտված են իշխանությամբ և ազդեցությամբ, ունեն հստակ տարբերվող դիրքորոշումներ հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ։ Այս դիրքորոշումները հաճախ բախվում են հակադիր գաղափարախոսություններով, ինչպիսին, օրինակ, երկարատև հակամարտությունն էր պահպանողականների և լիբերալների միջև բրիտանական և շվեդական էլիտաների միջև 19-րդ դ․ ընթացքում և դրան հաջորդած հակամարտությունը սոցիալիստների և ազատականների միջև 20-րդ դ․ առաջին կեսին։ Հակամարտությունները տեղի են ունենում մի շարք կանոնների համաձայն, որոնք ամրագրված չեն, սակայն իրենցից լուրջ վտանգ են ներկայացնում։ Այդ ոչ պաշտոնական կանոնները բխում են իշխանության կառուցվածքից, որը բոլոր էլիտար մարդկանց կամ խմբերին տալիս է որոշումների ընդունման համար բավարար հասանելիություն, որպեսզի խուսափի նրանց կոլեկտիվ հետաքրքրությունը լրջորեն խաթարող գործողություններից։ Չնայած նրան, որ էլիտայի անդամները միմյանց դեմ պայքարում են սահմանափակ գերակայությունների համար, իշխանությունը բաշխվում է այնպես, որ բոլորը կամ մեծ մասը կարող են բավարար չափով ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա։ Քաղաքական ինստիտուտները, համապատասխանաբար, կայուն են երկար ժամանակ։

Էլիտայի տեսակների ծագումը

Գաղափարապես միավորված էլիտաները ծագում են հեղափոխական հանգամանքներից, որոնք շարժմանը դոգմատիկ կերպով թույլ են տալիս արտահայտել կոնկրետ գաղափարախոսություն կամ դավանանք՝ ճնշելու նախկինում գոյություն ունեցող էլիտաներին։ Օրինակներն են՝ Ռուսաստան 1917-1921 թթ․, Իտալիա 1922-1925 թթ․, Գերմանիա 1933-1934 թթ․, Հյուսիսային Կորեա 1946-1948 թթ․, Չինաստան 1949թ․-ից հետո, Կուբա 1959-1961 թթ․ և Իրան 1979-1981 թթ․։ Գաղափարապես միավորված էլիտաները կարող են նաև առաջանալ, երբ արտաքին ուժը պարտադրում է իր գաղափարները նվաճած կամ ենթակայեցրած երկրի։ Ի հակադրություն, համախմբված միավորված էլիտաները երբեմն ծագում են հիմնական խմբի տեսակետների կտրուկ փոփոխությունների միջոցով, որոնք ձևավորվել են միավորված էլիտայից։ Սա ընդգրկում է այն էլիտար հատվածը, որտեղ պատերազմող էլիտար ճամբարները կարողանում են հարթել խոշոր վեճերը և հաստատել փոխադարձ վստահություն։

Շուշաննա Գալստյան

Աղբյուրները

  1. Alexander, G. (2002). The sources of democratic consolidation. Ithaca: Cornell University Press.
  2. Barone, M. (2007). Our first revolution. The remarkable British upheaval that inspired America’s founding fathers. New York: Crown Publishers.
  3. Bell, D. (1973). The coming of post-industrial society, New York: Basic Books. (Re- issued with a new foreword, 1999.)
  4. Beer, S. (1965). British politics in the collectivist age. New York: Knopf.
  5. Brinton, C. (1938). The anatomy of revolution. New York: Random House.
  6. Burton, M., & Higley, J. (1987). “Elite settlements.” American Sociological Review 52, 295-307.
  7. Burton, M., & Higley, J. (1998). “Political Crises and Elite Settlements.” In M. Dogan & J. Higley (Eds.), Elites, crises, and the origins of regimes (pp. 47- 70). Lanham MD: Rowman & Littlefield.
  8. Dye, T.R. (2002). Who’s running America? The Bush restoration. Upper Saddle River NJ: Prentice-Hall
  9. Femia, J. (2001). Against the masses. Varieties of anti-democratic thought since the French revolution. Oxford: Oxford University Press.
  10. Field, G.L., & Higley, J. (1980). Elitism. London: Routledge Kegan Paul.

    Gulbrandsen, T., & Engelstad, F. (2002). Norske makteliter. Oslo: Gyldendal.

  11. Higley, J., Deacon, D., & Smart, D. (1979). Elites in Australia. London: Routledge Kegan Paul.
  12. Higley, J., & Burton, M. (2006). Elite foundations of liberal democracy. Lanham MD: Rowman & Littlefield.
  13. Linz, J. J. (2006). Robert Michels, political sociology, and the future of democracy. New Brunswick NJ: Transaction Publishers. (Edited by H.E. Chehabi.)
  14. Michels, R. (1915/1962). Political parties. A sociological study of the oligarchical tendencies of modern democracies. New York: Collier Books. [Introduction by S.M. Lipset.)
  15. Mosca, G. (1923/1939). The ruling class. New York: McGraw-Hill.
  16. Pareto, V. (1915/1935). The mind and society. A treatise on general sociology. New York: Dover.
  17. Parry, G. (1969/2005). Political elites. New York: Praeger (2nd ed. with new introduction, Essex UK: ECPR Classics).
  18. Putnam, R. D. (1976). The comparative study of political elites. Englewood Cliffs NJ: Prentice-Hall.