Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի չորրորդ դասը

civil-education-school-4th-lesson

Այսօր՝ հունվարի 20-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի չորրորդ դասը՝ պատմություն առարկայից:

Դասի թեման էր՝ «Սառը պատերազմ», բանախոսը՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը:

Դասի լուսանկարները՝ այստեղ: