«Ղարաբաղյան շարժումից մինչև ազգային ազատագրական շարժում. 30 տարի անց». Դասընթաց

picture1-1

Սիրելի´ ուսանող, այս տարի լրանում է Հայոց համազգային շարժման (88-ի շարժման) 30 ամյակը: Այդ կապակցությամբ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպությունն ամբողջ փետրվար ամսին իրականացնելու է թեմատիկ միջոցառումների շարք:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու դրանցից առաջինին՝ «Ղարաբաղյան շարժումից մինչև ազգային ազատագրական շարժում. 30 տարի անց» խորհագրով դասընթացին, որի նպատակն է անկախության սերնդին՝

  • ծանոթացնել Ղարաբաղյան շարժման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախացման պատմությանը,
  • ծանոթացնել Ղարաբաղ կոմիտեի գործունեությանը,
  • մասնագիտական և մատչելի տեղեկատվություն տրամադրել Ղարաբաղյան կոնֆլիկտի և դրա լուծման եղանակների վերաբերյալ:

Դասընթացի թեմաները և ժամանակացույցը

  • Փետրվարի 13
    14:30-16:30

    «1988-1994 թթ. պատերազմական գործողությունները և դրա հետևանքները»
  • Փետրվարի 20
    14:30-16:30

    «Ղարաբաղ Կոմիտեի գործունեությունը»
  • Փետրվարի 22
    14:30-16:30

    «Լեռնային Ղարաբաղը հակամարտությունների համեմատական վերլուծության համատեքստում»
  • Փետրվարի 27
    14:30-16:30

    «Նոր իրողությունները Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում»

Ուշադրություն

  • Դասընթացին մասնակցությունն անվճար է, մասնակցության տեղերը՝ սահմանափակ:
  • Բոլոր 4 դասերին մասնակցելու դեպքում ուսանողները կստանան մասնակցության վկայագրեր:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը:

powered by Typeform