Կայացել է «Ղարաբաղյան շարժումից մինչև ազգային ազատագրական շարժում. 30 տարի անց» դասընթացի երրորդ հանդիպումը

img_5533

Այսօր` փետրվարի 27-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել «Ղարաբաղյան շարժումից մինչև ազգային ազատագրական շարժում. 30 տարի անց» խորագիրը կրող դասընթացի երրորդ հանդիպումը:

Դասընթացի այսօրվա թեման էր «Ղարաբաղյան կոնֆլիկտն ու արդի մարտահրավերները», բանախոսը՝ քաղաքագետ, եվրոպագետ Նարեկ Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է Հայոց համազգային շարժման (88-ի շարժման) 30 ամյակը: Այդ կապակցությամբ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպությունն ամբողջ փետրվար ամսին իրականացնելու է թեմատիկ միջոցառումների շարք, որոնց նպատակն է անկախության սերնդին ծանոթացնել Ղարաբաղյան շարժման և Հայաստանի Հանրապետության անկախացման պատմությանը, Ղարաբաղ կոմիտեի գործունեությանը, ինչպես նաև մասնագիտական և մատչելի տեղեկատվություն տրամադրել Ղարաբաղյան հակամարտության և դրա լուծման եղանակների վերաբերյալ:

Դասի լուսանկարները՝ այստեղ: