«ԱՈւՖ» ՈւՄ ամսաթերթի չորրորդ համար

the-fourth-issue-title-page

Լույս է տեսել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ «ԱՈւՖ» ուսանողական միության կողմից նախաձեռնված «ԱՈւՖ» ՈւՄ ամսաթերթի չորրորդ համարը:

Ամսաթերթի չորրորդ համարը նվիրված է Ջոն Ստյուարտ Միլի «Ազատություն և կրթություն» կապի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի, Աբրահամ Լինքոլնի գործունեության, առաջնորդության, ռասիզմի պատճառների ներկայացմանը և այլն:

Ամսաթերթը պատրաստված է բացառապես ուսանողների կողմից: Այն հնարավորություն է ընձեռում ուսանողներին բարձրաձայնել բուհերում տիրող իրավիճակի մասին թե՛ դրական, թե՛ բացասական համատեքստում: «ԱՈւՖ» ՈւՄ ամսաթերթն ուսանողների համար անկախ և անկուսակցական տեղեկատվություն ստանալու միջոց է: