Տեղի է ունեցել «ԱՈւՖ» ՈւՄ Գերագույն Խորհրդի հերթական նիստը

img_3658

Փետրվարի 1-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության Գերագույն Խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի նախագահն ու Խորհրդի անդամները զեկուցել են 03.11.2016-01.02.2017 թթ. ընթացքում իրենց կատարած աշխատանքների մասին: Կազմակերպության Ուսանողական ոլորտի պատասխանատուն ներկայացրել է «ԱՈւՖ» ՈւՄ Խորհրդի նոր կազմը, որը հաստատել է ուսանողական միության Գերագույն Խորհուրդը:

Խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Աիդա Ստեփանյանը:

Նորակազմ Խորհրդի անդամներն են՝

  • Աստղիկ Մաթևոսյան
  • Աշոտ Հովհաննիսյան
  • Ժասմեն Շահբազյան
  • Իշխան Խոսրովյան
  • Սամվել Արղամանյան
  • ԴավիթԱղաջանյան
  • Արև Սոխակյան
  • Մելինե Հայրապետյան