Կայացել է «ԱՈւՖ» ՈւՄ-ի և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնած «Ընտրախաղի» երկրորդ սեմինարը

img_4253

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնած նոր «Ընտրախաղին» ընդառաջ իրականացվող նախապատրաստական սեմինարներից երկրորդը:

Սեմինարի թեման էր «Քաղաքական գաղափարախոսությունները»:

Հարկ է հիշեցնել, որ այս «Ընտրախաղն» ուղղված է քաղաքականությամբ հետաքրքրված ուսանողների քաղաքական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաև ուսանողներին կուսակցությունների մոդելների, գաղափարախոսությունների և ՀՀ-ում դրանց կիրառելիության մասին իրազեկմանը:

img_4242 img_4243 img_4246 img_4253 img_4274 img_4277 img_4282 img_4287 img_4293 img_4309