Գիլգամեշ էպոսը

gilgamesh-featured

Սույն հոդվածում կանդրադառնանք շումերա-բաբելոնական էպոս Գիլգամեշին։ Այն համարվում է ամենահին էպոսներից մեկը։

«Դու ստեղծեցիր մոլեգին որդու, ում գլուխը բարձր է վայրի ցուլի պես,

Ում զենքը կռվում հավասարը չունի, -

Իր ընկերները ոտքի են ելնում թմբուկի ձայնով,

Անկողիններ են տենչում կատաղի այրերն Ուրուկի.

Գիլգամեշն հորը զավակ չի թողնի,

Նա օր ու գիշեր մոլուցքով է լեցուն,

Նա է մի՞թե հովիվը պարսպապատ Ուրուկի,

Նա է մի՞թե հովիվը Ուրուկի զավակների,

Նա, որ զորեղ է, վեհ ու իմաստուն:

Գիլգամեշը մոր մոտ չի թողնի կույսին՝

Դստերն հերոսի, նշանածին փեսացուի»:

1849 թվականին Օստին Հենրի Լեյարդի պեղումների շնորհիվ հայտնաբերվեց ասորական քաղաք Նինվեն։ Տարիներ անց Ասորեստանի թագավոր Աշշուրբանիպալի արքունիքից հայտնաբերվեց Գիլգամեշ էպոսի մեծագույն մասը։

Գիլգամեշը շումերների Ուրուկ քաղաքի կիսաառասպելական կառավարողն էր՝ կիսամարդ աստված (մ.թ.ա 28-րդ դար)։ Անունն ունի շումերական ծագում և ծագել է Բիլգա-մես անունից, որն էլ իր հերթին նշանակում է «հերոս-նախնի»։ Շումերական այս դյուցազներգությունն աշխարհի հնագույն գեղարվեստական գրականության գոհարն է։ Բաժանված է 12 դրվագի։ Յուրաքանչյուր դրվագ առանձնացված է մեկական պնակիտի մեջ։ Էպոսն առանձնահատուկ է իր տաղաչափությամբ։ Այն մեզ է հասել սեպագիր արձանագրությունների տեսքով և համարվում է համաշխարհային գրականության առաջին ամենահին էպոսներից մեկը։ Էպոսում ակնառու կերպով երևում է երիտասարդ Գիլգամեշի խիզախությունը և եռանդը։ Էպոսի հիմքում ընկած են ինչպես դիցաբանական, այնպես էլ շումերական կրոնի հավատալիքների հիմքերը և պատմական լեգենդները։

%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8

Գիլգամեշի կերպարն առավել հայտնի է կենդանիների հետ ունեցած մենամարտերից։ Ավելի ուշ ժողովուրդը նրան ընկալեց իբրև Աստված, ով պաշտպանում էր մարդկանց չար ուժերից և դևերից։

Առաջին դրվագն ամենահամառոտն է մյուսներից: Այն առասպելաբանական գծեր չունի և կարևոր պատմական փաստեր է պարունակում շումերական քաղաք-պետությունների հարաբերությունների մասին:

Երկրում առաջնային տեղ էր գրավում Քիշ քաղաքը, որը, ըստ շումերական ավանդության, ջրհեղեղից հետո «թագավորելու իրավունք» էր ստացել երկնային ուժերից: Սակայն շուտով մեկ այլ քաղաք-պետություն ձևավորվեց և անվանվեց Ուրուկ, որն իր հզորությամբ ու ազդեցությամբ գերազանցում է նրան, և Ագգան` Քիշի արքայատոհմի վերջին ներկայացուցիչը, Ուրուկից հնազանդություն պահանջեց: Ուրուկի ավագների խորհուրդը ցանկացավ ճանաչել Քիշն իբրև ուժեղ քաղաք և խաղաղություն հաստատել այնտեղ, որին ընդդիմանում է Գիլգամեշը` Ուրուկի տիրակալը: Նրա բոցաշունչ ելույթն ու հաղթանակի կոչերը համոզեցին ավագներին, և խորհուրդն անկախություն հայտարարելու և պատերազմ սկսելու որոշում ընդունեց: Ագգան արշավեց Ուրուկ, բայց ի վերջո քաղաքի պարիսպի վրա տեսնելով հզոր Գիլգամեշին` ընկրկեց դադարեցնելով քաղաքի պաշարումը և ճանաչեց Ուրուկի անկախությունը: Պնակիտն ավարտվում է Գիլգամեշի գովքով` որպես Ուրուկի փրկիչ:

Երկրորդ պնակիտում ասվում է, որ Գիլգամեշը վրդովված և ճնշված է մահվան մտքից: Նրա հոգին խռովում է, երբ տեսնում է, թե ինչպես է մահանում Ուրուկի բնակիչներից որևէ մեկը, և ինչպես են «անշունչ մարմինները ճոճվում գետի ալիքներում»: Դառնությամբ գիտակցելով, որ ինքն էլ վաղ թե ուշ վախճանվելու է` որոշում է փառաբանել իր անունը: Ուստի, մեկնում է «Անմահների երկիրը», կտրում է այնտեղի նշանավոր մայրի ծառերը և դրանք բերում Ուրուկ: Այդ արկածալի ու վտանգավոր ճանապարհորդությունը, քանի որ անհրաժեշտ էր նաև չեզոքացնել եղանակի յոթ դևերին, Գիլգամեշին միանում են նրա ծառան՝ Էնկիդուն։ Հետագայում նրանց միջև մենամարտ է տեղի ունենում, բայց նրանցից ոչ մեկին էլ չի հաջողվում հաղթել։ Ընթացքում նրանք դառնում են ընկերներ և երկուսով սկսում են սխրագործություններ կատարել։ Նրանք կռվել են կատաղի Խումբաբայի դեմ, որը պաշտպանում էր լեռնային մայրիները (փշոտ ծառեր), այնուհետև նրանց դեմ է դուրս գալիս հրեշային ցուլը, որն ուղարկված էր Իշտար աստվածուհու կողմից: Նա կատաղած էր իր հետ սերը կիսելու Գիլգամեշի մերժումից։ Խումբաբայի սպանությունը զայրույթ է առաջացնում աստվածների մեջ, որը ջարդվում է Էնկիդուի վրա, արդյունքում նա մահանում է։ Գիլգամեշը տառապանքից դրդված վազում է անապատ, սգում Էնկիդուի համար։ Իր թափառումների արդյունքում Գիլգամեշը հայտնվում է երջանիկների կղզում, որտեղ ապրում էր Ուտնապիշտիմը, այն անմահը, ով միակն էր աշխարհի բոլոր մարդկանցից, ով դարձել էր անմահ, ով միակն էր բոլոր մարդկանցից, որ դարձել էր անմահ։ Գիլգամեշը ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Ուտնապիշտիմին դա հաջողվել։ Նա պատմում է համաշխարհային ջրհեղեղի պատմությունը, որից հետո նա միակն էր, ով փրկվել էր։ Հետո Ուտնապիշտիմն ասում է Գիլգամեշին, որ հանուն նրա աստվածների խորհուրդն էլ չի հավաքվի։

%d5%a3%d5%ab%d5%ac%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b7%d5%a8

Ուտնապիշտիմի կինը, խղճալով Գիլգամեշին, համոզում է իր ամուսնուն հրաժեշտին նվեր տալ նրան։ Գիլգամեշը հավերժական երիտասարդության ծաղկի մասին գիտելիքներ է ստանում: Նմնան գիտելիքներ շատ դժվար էր գտնել։ Գիլգամեշին հաջողվում է գտնել, բայց փորձել ծաղիկը՝ ոչ։ Երբ նա որոշում է լողանալ, օձը ուտում է ծաղիկը, փոխում է մաշկը և դառնում է երիտասարդ։ Կատարվածից հետո նա վերադառնում է Ուրուկ, որտեղ իր դայակ Ուրշանաբիին առաջարկում է զբոսնել քաղաքի պարիսպներով, որոնք կառուցվել են Գիլգամեշի կողմից։

«Գիլգամեշը և ուռենին» շումերական պոեմի թարգմանությունը հայտնաբերվում է 12-րդ դարում աքքադերենով։ Վերջինս պատմում է այն մասին, թե ինչպես է Էնկիդուն որոշում իջնել անդրերկրյա աշխարհ, որպեսզի վերադարձնի թմբուկը, բայց խախտում է կախարդական արգելքները և չի կարողանում հետ վերադառնալ։ Գիլգամեշն աստվածներին է դիմում խնդրանքով, որի արդյունքում նրան թույլ է տրվում խոսել Էնկիդուի հոգու հետ: Վերջինս պատմում է, թե ինչ տխուր է մեռյալների ճակատագիրը։ Այդ հատվածում առանձնացված է այն միտքը, որ մահվանից հնարավոր չէ խուսափել։

%d5%a3%d5%ab%d5%ac%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a5%d5%b7%d5%a8-%d6%87-%d5%a7%d5%b6%d5%af%d5%ab%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6

Էնկիդուի մահից հետո այսպես ասաց Գիլգամեշը.

- «Ասեք ինձ, մոգեր ու քրմապետներ, ինչպե՞ս կանչեմ, ի՞նչ անեմ, որպեսզի տանջահար հոգուս իղձը կատարվի։ Ուզում եմ խոսել հանգուցյալ բարեկամիս հետ, ուզում եմ ուղղակի նրան բերեն, որպեսզի լսեմ ճշգրիտ լուրն անդրաշխարհի մասին»։

Վարդգես Սուրենյանցն իր Արա Գեղեցիկը և Շամիրամը կտավում նույնպես անդրադարձել է Գիլգամեշին:

%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a3%d5%a5%d5%bd-%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d6%81%d5%a8-%d5%ab%d6%80-%d5%a1%d6%80%d5%a1-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%af-%d6%87-%d5%b7

%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a3%d5%a5%d5%bd-%d5%bd%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d6%81%d5%a8-%d5%ab%d6%80-%d5%a1%d6%80%d5%a1-%d5%a3%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%af-%d6%87-%d5%b7

Աղբյուրները՝ այստեղ, այստեղ և այստեղ

Սոնա Աբրահամյան