Մեկնարկել է «Վիրավորանք և զրպարտություն» մասնագիտացման ծրագրի ընդունելությունը

left-aligned-text-twitter-post-8

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ Իրավագիտական ակումբը հրավիրում է իրավաբան ուսանողներին մասնակցելու «Վիրավորանք և զրպարտություն» մասնագիտացման ծրագրին:

Ո՞րն է ծրագրի նպատակը .

Վիրավորանքը և զրպարտությունը տարածված երևույթ են մեր կյանքում, իսկ տեխնոլոգիական միջոցների առկայությունը հաճախ մարդկանց զրկում է վիրավորանքից և զրպարտությունից պաշտպանված լինելու հնարավորությունից:

  • Որո՞նք են պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող արտահայտությունները:
  • Ի՞նչ իրավական պաշտպանության մեխանիզմներ կան վիրավորանքի և զրպարտության դեպքում:
  • Ինչպե՞ս կարելի է օգտագործել պաշտպանության այդ մեխանիզմները:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու հնարավորություն կունենան իրավաբան ուսանողները մասնակցելով այս ծրագրին:

Ծրագիրը կազմված է հետևյալ փուլերից .

  1. տեսական գիտելիքների ձեռքբերում. վիրավորանքի և զրպարտության հասկացությունը, պաշտպանության մեխանիզմներ, դատական պրակտիկա (2 հանդիպում),
  2. գործնական հմտությունների ձեռքբերում. հայցադիմումի և հայցադիմումի պատասխանի կազմման հմտություններ, դատական ներկայացուցչության հմտություններ (2 հանդիպում),
  3. տեսական և գործնական գիտելիքների և հմտությունների կիրառում. դատախաղ:

Ծրագրի ավարտին մասնակիցները .

  • Ձեռք բերած կլինեն տեսական և գործնական գիտելիքներ վիրավորանքի և զրպարտության ինստիտուտի շրջանակներում:
  • Ծանոթ կլինեն դատական պրակտիկային:
  • Կկարողանան կազմել դատավարական փաստաթղթեր:
  • Կտիրապետեն դատարանում ներկայացուցչություն իրականացնելու հմտություններին:
  • Կստանան իրենց գիտելիքները հաստատող հավաստագիր։

!!! Ծրագրի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան դառնալ Կազմակերպության Իրավագիտական ակումբի անդամ:

Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին.

Ծրագրին կարող են դիմել իրավաբանական ֆակուլտետի 2-րդ և բարձր կուրսի ուսանողները։

Ինչպե՞ս դիմել ծրագրին.

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը։

Հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև նոյեմբերի 9-ը ժամը 23:59:

Ուշադրություն.

Հայտերի ամփոփումից հետո հարցազրույցի փուլ անցած մասնակիցներն իրենց նշած հեռախոսահամարով կտեղեկացվեն հարցազրույցի օրվա և ժամի մասին։

Տեղերը սահմանափակ են։