Լուսինե Առաքելյան

lusine

«ՔԳ» ՀԿ հիմնադիր անդամ է: 2017 թվականի սեպտեմբերի 18-ին վերընտրվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Խորհրդի կազմում:

Կազմակերպության նախագահի՝ 23.09.2017 թվականի հրամանով վերանշանակվել է Կազմակերպության նախագահի Աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
Ծնվել է 1993 թվականին Երևանում:

2015 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը»՝ ստանալով Եվրոպագիտության մագիստրոսի աստիճան «Եվրոպագիտություն» մասանգիտությամբ: Մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանել է նաև Իվանե Ջավախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում:

2014 թվականին ավարտել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ ստանալով Լեզվաբանության և հաղորդակցման բակալավրի աստիճան «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» մասնագիտությամբ և «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:

2012-2013 թթ. մասնակցել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից կազմակերպված «Կին առաջնորդների դպրոցին», իսկ 2014-2015թթ.՝  «Երիտասարդ առաջնորդների դպրոցին»: