Մարինե Շահնազարյան

1460254_689009814466619_515087031_n

«ՔԳ» ՀԿ հիմնադիր անդամ է: 2017 թվականի սեպտեմբերի 18-ին վերընտրվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Խորհրդի կազմում:

Ծնվել է 1979 թվականին Երևանում:

2013 թվականին մասնակցել է Վարշավայում անցկացված «Վարշավյան եվրոատլանտյան ամառային դպրոցին», որը նվիրված էր եվրոինտեգրմանը, համակարգային փոփոխություններին և միջատլանտյան հարաբերություններին:

2011-2012 թթ. մասնակցել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից կազմակերպված «Կին առաջնորդների դպրոցին», իսկ 2014-2015թթ.՝ «Երիտասարդ առաջնորդների դպրոցին»:

 2001 թվականին ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Քաղաքային շինարարության և տնտեսության մասնագետ է: