1953 թվականի Ֆրանսիայի զանգվածային գործադուլը

general-srtike-in-france-in-summer-1953

1953 թվականը Ֆրանսիայի համար հիշարժան է զանգվածային գործադուլով: 1953-1954 թվականներին Ֆրանսիան իր մասնակցությունն է ունեցել Հնդկաստան-Չինաստան պատերազմում, որը Ֆրանսիային ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել: Ուստի, ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով անհրաժեշտ էր նոր տնտեսական ծրագրեր մշակել:

Արհմիությունների և Ֆրանսիայի կառավարության միջև եղած անհամաձայնությունները, որոնք ծագել էին կառավարության վարած այս տնտեսական քաղաքականության շուրջ, զանգվածային գործադուլի պատճառ են հանդիսացել երկրում:

1953 թվականի օգոստոսին շուրջ 4 միլիոն մարդ գործադուլ սկսեց: Աշխատանքներին և ծառայություններին ներգրավվում էին նույնիսկ դատապարտյալները, որպեսզի լրացվեր այն բացը, որ ստեղծվել էր գործադուլավորների պատճառով: Ստեղծված վատ իրավիճակից օգտվում էին զբոսաշրջիկները, քանի որ մաքսային ծառայության աշխատակիցները չէին կատարում իրենց մասնագիտական պարտականությունները, և ուղեբեռները երկրի սահմաններից դուրս էին գալիս առանց համապատասխան զննության:

166478548

Այդ ժամանակ կառավարությունը գլխավորում էր Ժոզեֆ Լանիելը: Վերջինիս կողմից առաջադրված տնտեսական ծրագիրը նախատեսում էր կենսաթոշակային տարիքի շեմի իջեցում: Ժոզեֆ Լանիելը լիազորված էր կառավարելու հրամանագիր-օրենքների միջոցով, որոնք ո´չ քննարկվում, ո´չ էլ քվեարկվում էին խորհրդարանի կողմից: Այսպիսով, կառավարության կողմից պատրաստած հրամանագիր-օրենքը հանրային ծառայողներին հարկադրում էր թոշակի անցնել երկու տարի շուտ:

166487721

Տարբերակվում էր «նստակյաց» և «ակտիվ» ծառայողներ հասկացությունները: «Նստակյաց» ծառայողների համար կենսաթոշակային տարիքը դառնում էր 65, իսկ «ակտիվ» ծառայողների համար՝ 58: Բացի այդ, հանրային աշխատողների աշխատավարձերի վրա արգելք էր դրվել, իսկ ոչ հանրային ծառայողներին սպառնում էր աշխատանքից ազատում: Ծրագիրը նախատեսվում էր ներկայացնել հանրային ծառայությունների գերագույն խորհրդին օգոստոսի 4-ին:

Մի քանի միավորում կոչ էր անում ստորագրահավաք անցկացնել, ինչպես նաև նույն օրը մեկ ժամ տևողությամբ գործադուլ իրականացնել: Օգոստոսի 4-ին լայնամասշտաբ գործադուլ սկսվեց: Մեկ ժամ անց նախատեսվածի պես աշխատանքները վերսկսվեցին, սակայն ֆրանսիական Բորդո քաղաքը հրաժարվեց դադարեցնել գործադուլը:

Բորդո

Ցուցարարների հավաքատեղին գլխավոր փոստային բաժանմունքի բակն էր, որտեղ բազմաթիվ փոստատարներ իրենց անհամաձայնությունն էին հայտնում կառավարությանը: Ժան Վիգիե անունով մի ցուցարար, վերցնելով բարձրախոսը, հարթակից հնչեցրեց հետևյալ խոսքերը, «Միայն համընդհանուր և անսահմանափակ գործադուլը կառավարությանը կստիպի նահանջել»:

Երկու օր անց հեռահաղորդակցման ոլորտներում գործադուլը համընդհանուր բնույթ ձեռք բերեց և իր դրական ազդեցությունն ունեցավ գործունեության այլ ոլորտների վրա ևս:

GENERAL STRIKE IN FRANCE IN SUMMER 1953

Օգոստոսի 7-ին արհմիությունները 24-ժամյա գործադուլ հայտարարեցին: Փոստատարները, երկաթուղային տրանսպորտի աշխատակիցները, գազի մատակարարմամբ զբաղվող ընկերությունները, փարիզյան մետրոն, զինանոցների բանվորները, ինչպես նաև անչափահասները դադարեցրին աշխատանքները: Օգոստոսի 10-ին պառալիզացվեցին փոստատները և հանքերը: Շարժման գագաթնակետին գործադուլավորների թիվը հասնում է 4 միլիոնի: Փարիզի և մարզերի հեռախոսակապը պառալիզացվել էր, և կառավարությունը ստիպված էր բանակի ներքին կապի միջոցներն օգտագործել: Բորդոյի փողոցներում կենցաղային թափոններ էին կուտակվում:

Կառավարության և արհմիությունների համար կարևոր խնդիր է դառնում զանգվածային գործադուլի պատճառով ստեղծված իրավիճակը մինչև օգոստոսի վերջ կարգավորելը: Օգոստոսի 15-ից սկսած կապ է հաստատվում մի քանի արհմիության և կառավարության միջև: Օգոստոսի 20-ին համաձայնագիր է ստորագրվում վերջիններիս միջև, ըստ որի՝ կառավարությունը խոսք է տալիս բարձրացնել աշխատավարձերը, հրամանագիրը, սակայն, մնում է ուժի մեջ: Համաձայնագրի պայմանները բավարարեցին կողմերին, և արհմիությունները գործադուլի դադարեցման կոչ արեցին, քանի որ գործադուլի երկարաձգման կամ ընդլայնման անհրաժեշտություն այլևս չկար: Ֆրանսիայի այս հանրահայտ գործադուլն իր ավարտին հասավ օգոստոսի 25-ին:

Աղբյուրները՝ այստեղ և այստեղ

Աիդա Ստեփանյան