Նարեկ Սամսոնյան

Narek Samsonyan

«ՔԳ» ՀԿ հիմնադիր անդամ է: 2017 թվականի սեպտեմբերի 18-ին վերընտրվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահի պաշտոնում:

Ծնվել է 1990 թվականին Երևանում:

2015 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը»՝ ստանալով Եվրոպագիտության մագիստրոսի աստիճան «Եվրոպագիտություն» մասանգիտությամբ: Մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանել է նաև Իվանե Ջավախաշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում:

2014 թվականին ավարտել է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը՝ ստանալով Լեզվաբանության և հաղորդակցման բակալավրի աստիճան «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)» մասնագիտությամբ և «Քաղաքագիտություն» մասնագիտացմամբ:

2011-2012 թթ. մասնակցել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդների դպրոցին», ինչպես նաև 2012-ից հանդիսանում է ԱԺԻ երիտասարդական խորհրդի անդամ: Քաղաքական-քաղաքացիական դաշտում սկսել է գործունեություն ծավալել 2007 թվականից:

 2008-2010 թվակաները պարտադիր զինվորական ծառայության է անցել ՀՀ ԶՈւ-ում: