«ԱՈւՖ» ՈւՄ ամսաթերթի երկրորդ համար

img143

Լույս է տեսել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ «ԱՈւՖ» ուսանողական միության կողմից նախաձեռնված «ԱՈւՖ» ՈւՄ ամսաթերթի երկրորդ համարը:

Ամսաթերթի երկրորդ համարը նվիրված է քաղաքական գաղափարախոսությունների, բոլոնյան համակարգի, կրթական համակարգում խտրականության արգելքի խնդրի, համաշխարհային ուսանողական շարժումների, ինչպես նաև «ԱՈւՖ» ՈւՄ կողմից նախաձեռնված և իրականացված ուսանողական հարցումների արդյունքում վեր հանված և ուսանողությանն ամենաշատը հուզող խնդիրներից մեկի՝ հայոց լեզվով մասնագիտական գրականության բացակայության խնդրի ներկայացմանը:

Ամսաթերթը պատրաստված է բացառապես ուսանողների կողմից: Այն հնարավորություն է ընձեռում ուսանողներին բարձրաձայնել բուհերում տիրող իրավիճակի մասին թե՛ դրական, թե՛ բացասական համատեքստում: «ԱՈւՖ» ՈւՄ ամսաթերթն ուսանողների համար անկախ և անկուսակցական տեղեկատվություն ստանալու միջոց է: