«ԱՈւՖ» ՈւՄ ամսաթերթի երրորդ համար

img161

Լույս է տեսել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ «ԱՈւՖ» ուսանողական միության կողմից նախաձեռնված «ԱՈւՖ» ՈւՄ ամսաթերթի երրորդ համարը:

Ամսաթերթի երրորդ համարը նվիրված է սոցիալական արդարության ֆիկցիայի, բարձրագույն կրթության որակավորումների, ՀՀ բուհերում գործող կուսակցականացված ուսանողական խորհուրդների, խոսքի ազատությանն և դրա սահմանների, Տյանանմենի ուսանողական շարժման, 1960-ականներին ԱՄՆ-ում քաղաքացիական ընդվզումների շարքում առանձնացած Մոնթգոմերիի դեպքերի ներկայացմանը և այլն:

Ամսաթերթը պատրաստված է բացառապես ուսանողների կողմից: Այն հնարավորություն է ընձեռում ուսանողներին բարձրաձայնել բուհերում տիրող իրավիճակի մասին թե՛ դրական, թե՛ բացասական համատեքստում: «ԱՈւՖ» ՈւՄ ամսաթերթն ուսանողների համար անկախ և անկուսակցական տեղեկատվություն ստանալու միջոց է: