Բաց դասախոսություն՝ «Քաղաքացիական կրթության դպրոցում»

civic-education-school-open-lecture-5

Այսօր՝ հունվարի 25-ին, «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի շրջանակներում տեղի է ունեցել բաց դասախոսություն:

Բաց դասախոսության թեման էր՝ «Մերձավոր Արևելքը և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում», բանախոսը՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական կրթության դպրոցի» նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը:

Բաց դասախոսության լուսանկարները՝ այստեղ: