Կակիստոկրատիա՝ ոչ կոմպետենտության գերակայություն

Կակիստոկրատիան առաջացել է հունարեն կակոս՝ «վատ» կամ կակիստոս «ամենավատ» և կրատիա՝ «իշխանություն, կառավարում» բառերից։ Այն հասարակության առավել անգրագետ, ցածր որակավորում ունեցող և անսկզբունքային քաղաքացիների կողմից պետության կառավարումն է։ More »

Կուսակցությունները որպես ժողովրդավարացմանը նպաստող և խոչընդոտող ինստիտուտներ

Կուսակցությունները որպես այդպիսին առաջացել են Հին Հունաստանում՝ խթանելով ժողովրդավարության ձևավորումը։ Հին Հունաստանում առաջացած կուսակցությունները տարբերվում էին ներկայիս կուսակցություններից` չկրելով ինստիտուցիոնալ բնույթ և ներկայացնելով հասարակության տարբեր հատվածների շահերը։ More »

Արաբական պետությունների լիգայի ստեղծումը, նպատակները և խնդիրները

Չնայած արաբական միության երազանքը տասնամյակներ շարունակ պտտվում էր արաբական պետությունների մտքում, միացյալ արաբական միություն ստեղծելու գաղափարը դեռ չէր հասունացել: Այն ակտիվացավ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը մի քանի արաբական, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, More »

Արաբական ինտեգրացիայի գաղափարը. մի՞ֆ, թե՞ իրականություն

Ամբողջ աշխարհում նույնիսկ մեծ տերություններն ավելի մեծ միավորների մի մասը դառնալու հնարավորությունը բաց չեն թողնում գլոբալիզացիան և վերջինիցս բխող մրցակցությունը կառավարելի դարձնելու համար: Մասնատված արաբական պետությունները, սակայն, փորձում են առանձին դիմակայել արտաքին More »

Օխլոկրատիա` ժողովրդավարության այլասերում

Օխլոկրատիան քաղաքական կամքի իրականացման ձև է, որտեղ իշխանությունը պատկանում է ամբոխին։ Այս եզրույթն առաջին անգամ օգտագործել է հույն պատմիչ Պոլիբիոսն «Ընդհանուր պատմություն» աշխատության մեջ՝ պետական կառուցվածքի լավ և վատ ձևերի դասակարգման ժամանակ, More »

 

Ժան Ժակ Ռուսո «Հասարակական դաշինք կամ քաղաքական իրավունքի սկզբունքները»

1lespetitesmains_rousseau

Ժամանակակից պետությունների ձևավորումը, դրանցում ժողովրդավարական գաղափարների ներդրման և զարգացման պատմությունը հասկանալու և համեմատական վերլուծության ենթարկելու համար անհրաժեշտ է հետհայացք գցել պատմության տարբեր ժամանակաշրջաններում իրենց գաղափարներով առանձնացող գործիչների հայացքներին և մոտեցումներին:

Էլիտաների տեսությունը քաղաքական սոցիոլոգիայում

maxresdefault

Էլիտաների տեսության ակունքներն ընկած են Գաետանո Մոսկայի, Վիլֆրեդո Պարետոյի և Ռոբերտ Միխելսի ուսումնասիրություններում։ Մոսկան շեշտը դնում էր այն ուղիների վրա, որոնցով փոքրամասնությունը կազմակերպում է խոշոր չափերի մեծամասնությանը, ավելացնելով, որ «քաղաքական դասերն ունեն որոշակի նյութական, ինտելեկտուալ կամ նույնիսկ բարոյական գերազանցություն այն մարդկանց նկատմամբ, ում իրենք ղեկավարում են»։

Լենինի «Մոնումենտալ պրոպագանդայի» փորձը Հայաստանում

main-photo

Լենինի «Մոնումենտալ պրոպագանդա» ծրագիրը սկսվել է դեռևս 1918թ.։ Վերջինիս միջոցով փորձ էր արվում զարգացնել մոնումենտալ արվեստը։ Ծրագրի նպատակն էր պետական մակարդակով բարձրացնել մոնումենտալ քանդակի պահանջարկը, որը կնպաստեր հեղափոխությանը։

Հին Եգիպտոսի ճարտարապետությունը

egyptian-architecture

Եգիպտոսը հին Արևելքի ամենատիպական վաղ ստրկատիրական բռնապետություն էր: Նրա տնտեսության հիմքը ոռոգելի հողերի վրա երկրագործություն հիմնել էր: Ոռոգման համակարգերի ստեղծման ու շահագործման պայմաններում հողի օգտագործումը կենտրոնացված էր երկրի միահեծան տերերի` փարավոնների ձեռքում, որոնց անձն աստվածացվում էր:

Սինգապուրը՝ երկրորդը 2018 թվականի տնտեսական ազատության վարկանշային աղյուսակում

free_singapore_tour_900

Սինգապուրի տնտեսական ազատության վարկանիշը 88.8 է, որի հետևանքով Սինգապուրն աշխարհի տնտեսական ազատության վարկանիշային աղյուսակում գրավել է 2-րդ հորիզոնականը 2018թ. ինդեքսում։

Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի տասնմեկերորդ դասը

dsc_0661

Այսօր՝ մարտի 24-ին, տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի տասնմեկերորդ դասը՝ հակամարտությունների կարգավորում առարկայից:

Հանրային գործիչները և խոսքի ազատության իրավունքը

freedom_of_expression_by_matiel-d2a1sz5

Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։

Հոնկոնգը՝ առաջինը 2018 թվականի տնտեսական ազատության վարկանշային աղյուսակում

hong_kong_-_0915_-_liberta

2018թ․-ի ինդեքսում Հոնկոնգը 90,2% տնտեսական ազատության վարկանիշով զբաղեցնում է առաջին տեղը՝ լինելով աշխարհի ամենաազատ տնտեսությամբ երկիրը։ Նրա ընդհանուր գնահատականն անցած տարվա համեմատ աճել է 0,4 կետով՝ բարելավելով կառավարության ամբողջականությունը, գործարար և դրամական ազատությունը՝ փոխհատուցելով գույքային իրավունքների ցուցանիշի պակասը։

Արաբական գարուն․ Պատճառները և հետևանքները: ԱՄՆ-ի արձագանքը

APTOPIX Mideast Syria

2010 թվականի դեկտեմբերի 18-ին արաբական երկրներում ցույցերի և հանրահավաքների հեղափոխական ալիք բարձրացավ։ Այն սկսվեց Թունիսում, Եգիպտոսում և Եմենում տեղի ունեցած հեղափոխություններից ու շարունակվեց Լիբիայում ու Սիրիայում` քաղաքացիական պատերազմի տեսքով։ Վերջինս շարունակվում է մինչ այժմ, իսկ Լիբիայում ավարտվել է 2012 թվականին՝ իշխանափոխությամբ։

Դեյվիդ Ռիկարդո

maxresdefault

Դեյվիդ Ռիկարդոն (1772-1823թթ.) բրիտանացի տնտեսագետ է, ով հայտնի է աշխատավարձի և շահույթի, աշխատանքի արժեքի տեսության, համեմատական առավելության տեսության և վարձավճարների տեսության շնորհիվ: Դեյվիդ Ռիկարդոն և մի քանի այլ տնտեսագետներ միմյանցից անկախ միաժամանակ հայտնաբերեցին նվազող սահմանային արդյունքի օրենքը: