Կայացել է «ԱՈւՖ» ՈւՄ-ի և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնած «Ընտրախաղի» երրորդ սեմինարը

14-03-2017-event-4

Մարտի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության և «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախաձեռնած նոր «Ընտրախաղին» ընդառաջ իրականացվող նախապատրաստական սեմինարներից երրորդը:

Սեմինարի թեման էր «Քաղաքական գաղափարախոսությունների կիրառելիությունը ՀՀ քաղաքական կուսակցություններում»:

Հարկ է հիշեցնել, որ այս «Ընտրախաղն» ուղղված է քաղաքականությամբ հետաքրքրված ուսանողների քաղաքական գիտակցության բարձրացմանը, ինչպես նաև ուսանողներին կուսակցությունների մոդելների, գաղափարախոսությունների և ՀՀ-ում դրանց կիրառելիության մասին իրազեկմանը:

14-03-2017-event-2 14-03-2017-event-4 14-03-2017-event-5 14-03-2017-event-6 14-03-2017-event-7 14-03-2017-event-8 14-03-2017-event