Ռաստաֆարական շարժում. Մաս 2

main-picture

Նախորդ հոդվածում ներկայացվեց Ռաստաֆարական շարժման «կորիզը»։

Այս հոդվածում ներկայացված են ռաստաֆարական մի քանի կարևոր տոներ։

Ինչպես որոշ կրոններ, այնպես էլ ռաստաֆարին ունի ոչ շարժական տոներ: Դրանք են՝

 

  • Հունվարի 7 – Եթովպական ուղղափառ Սուրբ Ծնունդ
  • Մարտի 25 – Կայսրուհի Մենեն Ասֆայի տարեդարձ
  • Ապրիլի 21 – Հայիլե Սելասիեի Ճամայկա կատարած այցելություն
  • Մայիսի 25 – Աֆրիկայի ազատության օր
  • Հուլիսի 23 – Կայսր Հայիլե Սելասիեի տարեդարձ
  • Օգոստոսի 17 – Մարկուս Գարվիի տարեդարձ
  • Սեպտեմբերի 11 – Եթովպական Նոր Տարի
  • Նոյեմբերի 2 – Հայիլե Սելասիեի թագադրություն

Եթովպական ուղղափառ Սուրբ Ծնունդ

Եթովպիան (հատկապես Եթովպիայի ուղղափառ եկեղեցին) մինչև օրս էլ օգտագործում է Հուլյան օրացույցը, այդպիսով նրանք նշում են Սուրբ Ծնունդը հունվարի 7-ին և ոչ թե դեկտեմբերի 25-ին։ Եթովպացիները Սուրբ Ծնունդն անվանում են Գաննա։ Տոնի կապակցությամբ շատ եթովպացիներ այցելում են եկեղեցի։

Գաննային ընդառաջ՝ առավոտյան մարդիկ սպիտակ հագուստ են կրում, շատերն էլ՝ շամմա (ավանդական հագուստը)։ Դա բարակ սպիտակ բամբակյա հագուստ է, որի ծայրերը վառ գույնի շերտերով են պատված։ Այն, սակայն, տագայի պես մաշված է։

Գաննայի մասնակիցներից շատերը սկսում են տոնախմբությունն առավոտյան ժամը 4-ից։ Մարդիկ հանդիսավոր երթով երեք անգամ պտտվում են եկեղեցու շուրջ։ Տղամարդիկ տոնին մասնակցում են կանանցից առանձին։

Գաննայից 12 օր անց՝ հունվարի 19-ին, եթովպացիները նշում են Տիմկատը՝ Հիսուսի մկրտությունը։ Երեխաները քայլում են եկեղեցու շուրջ՝ երիտասարդ եկեղեցականների խմբերին պատկանող պսակներ և հագուստներ կրելով։ Չափահասները կրում են շամմա, իսկ քահանաները կարմիր և սպիտակ հագուստներ, ինչպես նաև փորագրություններով զարդարված հովանոցներ։

Տիմկատի ընթացքում հնչում է երաժշտություն, որի ընթացքում, սովորության համաձայն, «կռվախաղ» է տեղի ունենում: Ձիավարության ըմթացքում տղամարդիկ միմյանց հրում և գցում են ներքև։ Այս տոների ժամանակ մարդիկ նվերներ չեն նվիրում, սակայն բացառություն են կազմում երեխաները, ովքեր իրենց ընտանիքի անդամների կողմից հագուստի տեսքով նվերներ են ստանում։

Որպես հավելում հարկ է նշել, որ ամհարեն (Եթովպիայի պետական լեզուն ( տես՝ նախորդ հոդվածը)) Հայր Աստված և Սանտա Քլաուսին անվանում են Յագենա Աբգար, իսկ Ուրախ Ամանոր՝ Մելիկամ Գենա։

Կայսրուհի Մենեն Ասֆա

Կայսրուհի Մենեն Ասֆան Հայիլե Սելասիեի կինն է։ Ծնվել է մարտի 25-ին (ըստ Հուլյան օրացույցի), իսկ Գրիգորյան օրացույցով՝ 1891 թվականի ապրիլի 3-ին։

Հայլե Սելասիեի հետ ամուսնանալուց երեք տարի անց Մենեն սկսել է եկեղեցաշինությամբ և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվել։ Նա հանձն էր առնում օգնել եթովպացի կանանց։ Նա Եթովպիայի Կարմիր Խաչի կողմից ստացել է «ուժեղ կին» տիտղոսը։ Վերջինս նաև Սուրբ Հողում ուխտագնացություն էր կազմակերպում։ Մենեի անվամբ դպրոց բացվել Ադդիս Աբեբայում, որտեղ առաջին անգամ սովորելու հնարավորություն են ստացել աղջիկներ։ Դպրոցը նաև գիշերօթիկ էր։ Ամբողջ կայսրությունից աղջիկներ էին այստեղ գալիս ժամանակակից կրթություն ստանալու նպատակով։

Հայիլե Սելասսիեի՝ Ճամայկա այցի մասին

1966 թվականի ապրիլի 21-ին Հայիլե Սելասսիեն ժամանեց Ճամայկա։ Հազարավոր մարդիկ դուրս նետվեցին ամբոխից, որպեսզի տեսնեին նրան։ Եթովպացիների դիմադրությանն իտալական գաղութացման, ապա օկուպացման դեմ հիմնականում ուշադրություն դարձրին ռաստաֆարականները։

Լեոնարդ Բարեթը, ով առաջիններից էր, որ լայնածավալ ուսումնասիրել էր ռաստաֆարական շարժումը, բացատրում է, թե ինչպես է 20-րդ դարի սկզբում Ճամայկայի տնտեսական և քաղաքական ճգնաժամը համադրվել աֆրոկենտրոն համոզմունքների բարձրացմանը: Մարկուս Գարվիի «Վերադարձ Աֆրիկա» փիլիսոփայական աշխատության մեջ անդրադարձ է կատարվում Հայիլե Սելասսիեի իշխանությանը և Եթովպիայի միապետության շարունակությանը։

Հայիլե Սելասսիեի թագադրությունը և առյուծի սիմվոլը դարձել են Աստվածաշնչի գլխավոր և հիմնական խորհրդանիշները։

Քևին Մակդոնալդի «Մարլին» ֆիլմի մեջ Բոբ Մարլիի կինը՝ Ռիտան, հիշում է Սելասիեի հանդիպումը և ճանաչում իր աստվածայնությունը։

2004-2013 թվականներին արված հետազոտություններն առաջ են քաշել այն փաստը, որ Եթովպիայի և Ռաստաֆարիի միջև եղած հարաբերությունները հանգեցրել են նմանօրինակ գրքերի տպագրմանը (Մարկուս Գարվիի աշխատությունները), որտեղ Եթովպիան կազմակերպել էր բողոքի ակցիա ընդդեմ ռաստաֆարականների։ Հետագայում Եթովպացիներն ընկալել են ռաստաֆարականների գաղափարը և առաջադրած կանոնները։ Այս հարաբերությունները պատճառ հանդիսացան, որպեսզի Հայիլե Սելասսիեին 1966 թվականի ապրիլի 21-ին Ճամայկա այցելի։

Մարդիկ, ովքեր հետաքրքրված էին շարժումով, ունեին իրենց սուբյեկտիվ տեսակետները Սելասսիեի կատարած այցի վերաբերյալ։ Դանիել Ոգուն, ով 18-ամյա ուսանող էր և մասնակցում էր բժշկական մի ծրագրի, տարծում էր այն վարկածը, որ Հայիելե Սելասսիեն մարդ էր, ով ուղարկվել էր Աստծո կողմից, որպեսզի փրկի մարդկությանը ստրկությունից։

Մայիսի 25. Աֆրիկայի ազատության օր

Աֆրիկյան Ազատության օրն ընդունվել է Աֆրիկյան անկախ պետությունների առաջին համաժողովում, որը տեղի է ունեցել 1958 թվականի ապրիլի 15-ին Գանայում: Վերջինիս մասնակցել են աֆրիկացի առաջնորդներ և քաղաքական ակտիվիստներ: Աֆրիկայի ութ անկախ պետությունների կառավարությունների ներկայացուցիչները ևս մասնակցել են համաժողովին։

1958-1963 թվականներին ազգ/դասակարգային պայքարը մեծացավ Աֆրիկայում և ամբողջ աշխարհում: Այս շրջանում Աֆրիկայի 17 երկրներն անկախացան, իսկ 1960 թվականը հայտարարվեց Աֆրիկայի տարի: 1963 թ. մայիսի 25-ին 31 աֆրիկյան ղեկավարներ գագաթաժողով գումարեցին Աֆրիկյան միաբանության կազմակերպությունը (OAU) ստեղծելու համար: Նրանք վերանվանեցին Աֆրիկայի Ազատության օրը «Աֆրիկացիների ազատագրման օր» և փոխեցին ամսաթիվը: OAU-ի հիմնադրման օրը ևս համարվում է «Աֆրիկյան օր»:

Աֆրիկացիների ազատագրման օրն օգնում է բարձրացնել քաղաքացիական իրազեկությունը ողջ աշխարհում (աֆրիկյան համայնքներում): Այն հանդիսանում է նաև տեղեկատվական աղբյուր, ազատագրման և զարգացման պայքարի մասին:

Մայիսի 25-ը վերջապես հաստատվում է որպես Աֆրիկայի ազատագրման օր: Այս օրը շատ աֆրիկյան երկրներ նշում են իրենց հաղթանակած նվաճումը եվրոպական գաղութատիրական ուժերի հանդեպ։

Աֆրիկյան ազատագրման օրը նշվում է աշխարհի շատ աֆրիկյան համայնքների կողմից: Դա համաշխարհային պան աֆրիկյան շարժման մեջ մշտական զանգվածային հաստատություն է: Օրը տոնվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Գանան, Քենիան, Իսպանիան, Տանզանիան, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները: Իրադարձությունները ներառում են `

  1. Ֆորմալ հավաքներ, քննարկումներ
  2. Փողոցային երթեր
  3. Ելույթներ քաղաքական և հասարակական առաջնորդների կողմից
  4. Հատուկ համալսարանական դասախոսություններ
  5. Մշակութային զվարճանքի, պոեզիայի և բանախոսների մասնակցությամբ հանրահավաքներ

Միացյալ Նահանգներում օրը նշվում է սիմպոզիումների տեսքով, որտեղ մարդիկ հրավիրվում են մասնակցելու ԱՄՆ-ի աֆրիկյան համայնքներին առնչվող քաղաքական և սոցիալական հարցերի շուրջ քննարկումների։

Աֆրիկացիների ազատագրման օրը դաշնային տոն չէ շատ երկրներում, այդ թվում Ավստրալիայում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում: Սակայն Գանայում այն հանրային տոն է:

Շատ կազմակերպություններ օգտագործում են Աֆրիկայի քարտեզի ուրվագիծը կամ Աֆրիկա մայրցամաքի տեսքը որպես այդ օրը խորհրդանշող առանձնահատկություն: Պան աֆրիկյան գույները, որոնք լայնորեն կիրառվում են այդ օրվա համար, գալիս են երեք գույների տարբեր հավաքածուներից` Գանայի դրոշի մեջ օգտագործվող կանաչ, ոսկի և կարմիր գույները, և կարմիր, սև ու կանաչ գույները, որոնք ընդունվել են ամերիկյան հիերոամերիկյան բարելավման ասոցիացիայի և աֆրիկյան համայնքների՝ լիգայի (UNIA) կողմից:

Եթովպիայի Նոր Տարին

Էնկուտատաշ կամ պարզապես Նոր Տարին Եթովպիայում նշվում է սեպտեմբերի 11-ին՝ ըստ Գրեգորիան օրացույցի։ Օրն ասոցացվում է անձրևային եղանակի և Սողոմոն Թագավորին տեսնելու նպատակով (ք.հ. 980թ.) Թագուհի Շևայի՝ Երուսաղեմ կատարած այցելության հետ։ Տոնը նշվում է մեծ շուքով Էնտոտո լեռան վրա գտնվող Ռեգուալ եկեղեցում։

Սոնա Աբրահամյան