Տեղի է ունեցել «Կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը» սեմինարների շարքի հինգերորդ հանդիպումը

img_7999

Այսօր «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել Կազմակերպության «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության նախաձեռնած «Կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը» խորագիրը կրող սեմինարների շարքի հինգերորդ հանդիպումը:

Այսօրվա դասի թեման էր «Պետության կողմից բռնության կիրառումը որպես մենաշնորհ. գործնական կիրառելիությունը ՀՀ-ում»:

Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ուսանողներին հասկանալ, թե ինչ է կյանքի իրավունքն ու խոշտանգումների արգելքը և ինչպես են դրանք պաշտպանվում ու կիրառվում ժողովրդավարական պետություններում:

img_7972 img_7973 img_7977 img_7986 img_7995 img_7999 img_8019 img_8025 img_8033