Կայացել է «Քաղաքացիական կրթության» դպրոցի տասնմեկերորդ դասը

dsc_0661

Այսօր՝ մարտի 24-ին, տեղի է ունեցել Կազմակերպության «Քաղաքացիական կրթության» դպրոցի տասնմեկերորդ դասը՝ հակամարտությունների կարգավորում առարկայից:

Այսօրվա դասի թեման էր «Արաբաիսրայելական և Հարավսլավական հակամարտությունները», բանախոսը՝ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար մասնագետ Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի նպատակն է նպաստել երիտասարդների իրավական, քաղաքական և քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, հնարավորություն ընձեռել բոլոր երիտասարդներին ստանալու քաղաքացիական կրթություն, ապահովել երիտասարդների տեղեկացվածությունն իրենց հիմնարար իրավունքների ու դրանց պաշտպանության եղանակների մասին, տալ օբյեկտիվ գիտելիքներ պատմական ամենատարբեր իրողությունների վերաբերյալ, նպաստել երիտասարդների մտածողության զարգացմանը, մեծացնել մասնագիտական և ոչ մասնագիտական ծանոթությունների շրջանակը:

Դասի լուսանկարները՝ այստեղ: