Կայացել է «Ժողովրդավարական պետության հիմունքները» դասընթացների շարքի երրորդ հանդիպումը

img_5592

Մայիսի 19-ին «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ գրասենյակում տեղի է ունեցել «Ժողովրդավարական պետության հիմունքները» դասընթացների շարքի երրորդ դասը:

Հանդիպման թեման էր «Ուսանողների դերը ժողովրդավարացման գործընթացում. ուսանողական շարժումներ»: Վերջինիս ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ժողովրդավարացման ընթացքին, ինչպես նաև դրանում ուսանողների ունեցած դերակատարմանը, հայտնի ուսանողական շարժումներին և պատմության մեջ ունեցած վրջիններիս արժեքին:

Այս դասընթացների շարքը կազմակերպվել է «ՔԳ» ազատական ՀԿ «ԱՈւՖ» ուսանողական միության Հայ-Ռուսական համալսարանի ակումբի կողմից:

img_5592 img_5596 img_5607 img_5610 img_5614 img_5616 img_5633 img_5634 img_5635 img_5638 img_5641