Մենք արդեն գործում ենք նոր հասցեում

press-stand

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպությունը գործելու է նոր հասցեում՝ Զարուբյան 12/1:

Գրասենյակը բաց է 12:00-20:00-ն: Ինչպես նաև կարող եք մեզ հետ կապվել (010) 56-24-30 հեռախոսահամարով:

Կազմակերպությունը շարունակում է իր աշխատանքները նոր եռանդով, ընթացքի մեջ է մասնագիտական ակումբների համալրման ծրագիրը, շուտով կմեկնարկի կամավորության ընդգրկուն ծրագիրը:

Մեկնարկում է «Քաղաքացիական կրթության» դպրոցի Ամառային ծրագիրը, ինչպես նաև եկող ամսվա ընթացքում կհայտարարվի «Քաղաքացիական կրթության դպրոց»-ի աշնանային կիսամյակի բացառիկ պայմաններով հայտերի մասին:

Սեպտեմբերից սկսած կազմակերպության կողմից կնախաձեռնվեն նաև մի շարք փորձագիտական ծրագրեր, որոնց մասին ևս կլինի պատշաճ իրազեկում:

Շարունակե՛ք հետևել մեր գործունեությանն ու միացե՛ք մեր մեծ թիմին։

Հարգանքով՝ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ լրատվական ծառայություն