Ի՞նչ զինատեսակներ է ՌԴ-ն վաճառել Ադրբեջանին 2009-2015 թվականների ընթացքում

Putin-Aliev

Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան պատերազմից հետո հասարակության շրջանում ինտենսիվ քննարկումներ սկսվեցին ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառած սպառազինության մասին: Այն, որ ՌԴ-ն վաղուց է Ադրբեջանին զինում ընդդեմ ՀՀ-ի երբեք էլ գաղտնիք չի եղել, սակայն վերջին շրջանում ինտենսիվ խոսակցությունների ֆոնին կարևոր ենք համարում ներկայացնել այն բոլոր հրապարակված զինատեսակները, որոնք ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին 2009-2015 թվականն ընկած ժամանակահատվածում:

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանը ՌԴ-ից արդեն շուրջ 4 միլիարդ դոլարի զենք-զինամթերք է գնել և, ըստ ռուսական կողմի պաշտոնական հայտարարությունների, Ադրբեջանին զինելը ոչ միայն շարունակվելու է, այլև մեծացվելու են վաճառքի ծավալները:

Առանց գնահատականներ հնչեցնելու՝ ընթերցողին ենք ներկայացնում Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին վաճառած զինատեսակները: Այսքանից հետո ՌԴ-ն «դաշնակից», թե թշնամական պետություն համարելը թողնում ենք ընթերցողին:

AK 74 M

2010 թվականին կնքված ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի շրջանակներում Բաքվում բացվել է AK 74 M տեսակի ինքնաձիգների գործարան, որտեղ ըստ պայամանագրի, տարեկան ադրբեջանական բանակի համար արտադրվում է ռուսական լիցենզավորմամբ մոդեռնիզացված AK 74 M տեսակի 150.000 միավոր ինքնաձիգ: Տեղեկացնենք, որ այս տեսակի ինքնաձիգները զգալիորեն տարբերվում են սովորական AK 74 M-երից: Ադրբեջանում արտադրվող ռուսական ինքնաձիգերի վրա տեղադրված են գործարանային հակատանկային համակարգեր: (Տես՝ նկարում)

AK74 M

АГС 30 նռանականետ

Այս զինատեսակը օգտագործվում է հետևակի ոչնչացման ինչպես նաև թեթև զրահատեխնիկայի խոցման համար: 2010 թվականից այս զինատեսակը ռուսական լիցենզավորմամբ արտադրվում է Ադրբեջանում: Արտադրման թվաքանակն անհայտ է:

AGS30

Հակատանկային համակարգեր

9M 133 Kornet հակատանկային հրթիռային համակարգ

Արտադրվում է ՌԴ-ում, համարվում է լավագույն ժամանակակից հակատանկային հրթիռային համակարգերից մեկը: Կորնետ հակատանկային հրթիռային համակարգը ՌԴ ԶՈւ սպառազինության մեջ է ընդգրկվել 1998 թվականից: Վերջին ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի համաձայն ադրբեջանական ԶՈւ-ին է վաճառվել 50 միավոր 9M 133 Kornet հակատանկային հրթիռային համակարգ:

Մարտավարատեխնիկական նկարագիր

  • Արտադրության տարեթիվը 1988-1998
  • Առավելագույն կրակային հեռավորությունը- ցերեկային ժամերին 5500 մետր, գիշերային ժամերին 3500 մետր
  • Նվազագույն կրակային հեռավորությունը- 100 մետր
  • Կառավարման համակարգը- կիսաավտոմատ, լազերային ճառագայթի միջոցով
  • Հրթիռի տրամաչափը- 152 միլիմետր

Kornet

Զրահատեխնիկա

T90 Տանկ

Ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի համաձայն ադրբեջանին է վաճառվել 100 միավոր T90 տեսակի տանկ: Ըստ այդ պայմանագրի բացի գնած 100 միավորը Ադրբեջանը ունի ևս 100 միավոր գնելու հնարավորություն: T90-ը համարվում է ռուսական արտադրության 3-րդ սերնդի զրահամեքենա: Արտադրվել է 1992-2004 թվականներին:

T90

BMП 3 (Հետևակի մարտական մեքենա)

Նույն ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագրի համաձայն Ադրբեջանը 2013 թվականից սկսած ՌԴ-ից գնել է 104 միավոր BMП 3 տեսակի հետևակի մարտական մեքենա:

BMP 3

БТР 80

Ադրբեջանը ՌԴ-ից վերջին տարիներին գնել է 101 միավոր БТР 80 տեսակի զրահամեքենա:

MTR 80

Կրակի համազարկային համակարգեր

ТОС-1А «Солнцепёк» (ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին 18 միավոր)

ТОС-1А «Солнцепёк» տեսակի հրանետի մասին հայ հասարակության մեծամասնությունը տեղեկացավ ապրիլյան պատերազմի օրերին: Այս տեսակի հրանետը հետևակային ուժի ոչնչացման ամենաարդյունավետ միջոցներից մեկն է համարվում աշխարհում: Մեր «ռազմավարական դաշնակցի» կողմից ադրբեջանական ԶՈւ-ին է վաճառվել 18 միավոր ТОС-1А «Солнцепёк»: Այն համարվում է ТОС-1 համակարգի մոդեռնիզացված տարբերակը: ТОС-1А «Солнцепёк»-ը տեղադրված է T90 տանկի վրա, ի տարբերություն նախորդ մոդելի, որը տեղակայված էր T72 տանկի վրա: Ադրբեջանը հնգօրյա պատերազմի ընթացքում հայկական ուժերը խոցելու համար կիրառեց նաև այս համակարգը, որը զգալի կորուստներ հասցրեց մեր ուժերին: Ըստ ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրությունների հայակական ուժերը ոչնչացրել են նաև 1 միավոր ТОС-1А «Солнцепёк» տեսակի հրանետային կայանք:

Մարտավարատեխնիկական նկարագիր

  • Արտադրման տարեթիվը – 2001
  • Հրթիռների քանակը 1 միավորի վրա – 24
  • Կրակի առավելագույն հեռավորությունը – 3600 մետր, իսկ նոր հրթիռներով 6000 մետր
  • Կրակի նվազագույն հեռավորությունը – 400 մետր
  • Խոցելի տարածությունը – մինչև 40000 քառակուսի մետր
  • Համակարգի անձնակազմը – 3 մարդ
  • Հրթիռի տրամաչափը – 220 միլիմետր

TOS11 

БМ30 Смерч Համազարկային հրթիռային համակարգ

Հանրահայտ ռուսական Սմերչի մասին լսել են բոլորը: «Սմերչ»-ը համարվում է այս պահի դրությամբ աշխարհի հզորագույն համազարկային հրթիռային համակարգերից մեկը։ Սմերչը 40 վայրկյանում արձակում է 12 հրթիռ և ոչնչացնում է ցանկացած թիրախ: Այն այս պահին համարվում է աշխարհի ամենաճշտգրիտ համազարկային համակարգերից մեկը: ՌԴ-ն վերջին տարիներին Ադրբեջանին է վաճառել 18 միավոր մոդեռնիզացված БМ30 տեսակի Սմերչ համազարկային հրթիռային համակարգեր: Սմերչի կործանարար հետևանքենրը պատկերացնելու համար ընդամենը պետք է կարդալ նրա մարտավարատեխնիկական նկարագիրը: Հատկանշական է նաև, որ հայակական ԶՈւ-ն իր սպառազինության մեջ չունի ռուսական արտադրության Սմերչ համակարգեր: Մեր ԶՈւ հաշվեկշռում եղած Սմերչ համակարգերը չինական արտադրության են:

Մարտավարատեխնիկական նկարագիր

  • Արտադրման տարեթիվը- 1987
  • Հրթիռների քանակը 1 միավորի վրա- 12
  • Հրթիռների տեսակը- 8 տարբեր մարտական առաջադրանքի համար նախատեսված հրթիռներ
  • Կրակի առավելագույն հեռավորությունը- 120 կիլոմետր
  • Կրակի նվազագույն հեռավորությունը- 20 կիլոմետր
  • Մեկ հրթիռի խոցելի տարածքը- 67 հեկտար

SMERCH

Հրետանային համակարգեր

2C 19 МСТА С 152 միմիլիմետրանոց Հաուբից

Վերջին շրջանուն մեր հանրությունը օբյեկտիվորեն կենտրոնանալով մեր «դաշնակցի» կողմից թշնամական Ադրբեջանին վաճառած համազարկային հրթիռային համակարգերի վրա անուշադրության է մատնել մյուս զինատեսակները, որոնք ՌԴ-ն վերջին տարիներին վաճառել է Ադրբեջանին: Այդպիսի զինատեսակներից են МСТА С տեսակի հրետանային հաուբիցները, որոնցից վերջին տարիներին ՌԴ-ն 18 միավոր վաճառել է Ադրբեջանին: Այս հրետանային համակարգերը արտադրվել են 1976-1989 թվականներին:

Մարտավարատեխնիկական նկարագիր

  • Արտադրման տարեթիվ- 1976-1989
  • Կրակի առավելագույն հեռավորություն- 6,9 կիլոմետր
  • Արկի տրամաչափ- 152 միլիմետր

 MSTA

 2С31 Вена հրետանային համակարգ

«Դաշնակցի» կողմից վերջին տարիներին Ադրբեջանին է վաճառվել նաև 2С31 Вена հրետանային համակարգի 18 միավոր: Այս զինատեսակը ևս նախատեսված է թիկունքից հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար: ՌԴ-ն այն սկսել է արտադրել 1980-ական թվականներից, իսկ 2007 թվականին տեղի է ունեցել հրետանային այս համակարգի մոդեռնիզացիան, որից էլ վաճառվել է Ադրբեջանին:

Մարտավարատեխնիկական նկարագիր

  • Արտադրման տարեթիվ – 1980-ականներ, 2007 թվականին մոդեռնիզացիա
  • Կրակի առավելագույն հեռավորությունը – 1 կիլոմետր
  • Արկի տրամաչափը – 120 միլիմետր

VENA 2

Հակաօդային պաշտպանության համակարգեր

Тор զենիթահրթիռային համակարգ (2 մարտկոց վաճառվել է Ադրբեջանին)

ՌԴ-ն վերջին տարիներին Ադրբեջանի հետ կնքած ռազմական պայմանագրի շրջանակներում վաճառել է նաև հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնց թվում է նաև Тор տեսակի զենիթահրթիռային համակարգը:

Մարտավարատեխնիկական նկարագիր

  • Արտադրման տարեթիվ – 1972-1983
  • Կրակի առավելագույն հեռավորությունը – 12 կիլոմետր
  • Կրակի նվազագույն հեռավորությունը – 1 կիլոմետր

 TOR

БУК զենիթահրթիռային համակարգ (2013 թվականին անհայտ քանակությամբ վաճառվել է Ադրբեջանին)

Այս համակարգերը ևս նախատեսված են հակաօդային պաշտպանության համար և 2013 թվականին Ադրբեջանին է վաճառվել անհայտ քանակությամբ БУК զենիթահրթիռային համակարգ:

Մարտավարատեխնիակական նկարագիր

  • Արտադրման տարեթիվ – սկսած 1977 մինչև մեր օրեր
  • Կրակի առավելագույն հեռավորությունը – կախված թիրախից մինչև 20 կիլոմետր

BUK 

S 300 զենիթահրթիռային հմակարգ (2 միավոր վաճառվել է Ադրբեջանին)

Վերջին տարիների ռուս-ադրբեջանական ռազմական պայմանագիրից դուրս չի մնացել նաև S 300 զենիթահրթիռային համակարգը, որն համարվում է հակաօդային պաշտպանության լավագույն համակարգերից մեկը:

Մարտավարատեխնիկական նկարագիր

  • Արտադրության տարեթիվ – արտադրվում է սկսած 1978 թվականից մինչ օրս
  • Հրթիռային համակարգը – զենիթային կառավարվող հրթիռներ
  • Կրակի առավելագույն հեռավորությունը – 200 կիլոմետր
  • Կրակի նվազագույն հեռավորությունը – 40 կիլոմետր

S300

Օդուժ

Ми-35М տեսակի ռազմական հարձակվողական ուղղաթիռ 18-24 միավոր

Այս ուղղաթիռներից ՌԴ-ն վաճառել է Ադրբեջանին սկսած 2013 թվականից: Ми-35М ռազմական ուղղաթիռը Ми 24 BM-ի արտահանվող տարբերակն է: Հիշեցնենք, որ ապրիլյան հնգօրյա պատերազմի ընթացքում ԼՂՀ ՊԲ ուժերը խոցել են 2 ադրբեջանական ռազմական ուղղաթիռ:

MI35

Հ.Գ. Վերոթվարկված զինատեսակները ՌԴ-ի կողմից Ադրբեջանին են վաճառվել սկսած 2009 թվականից մինչև մեր օրերը: Նշված հատկապես հարձակվողական զինատեսակների մեջ կան այնպիսինները, որոնք Ադրբեջանը երբեք չի կարող ձեռք բերել այլ երկրներից, քանի որ նմանատիպ ուժգնությամբ համազարկային հրթիռային համակարգեր ռուսաստանից բացի որևէ երկիր չի վաճառի Ադրբեջանին: Հետևաբար՝ այն պնդումները, թե «ՌԴ-ի չվաճառելու դեպքում կվաճառի մեկ այլ պետություն», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: