Ուսանողների միջազգային օրը՝ «ԱՈւՖ» ՈւՄ-ի հետ

dsc_0040

2017 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը, «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միությունը յուրովի է նշել՝ մեկ վայրում հավաքելով այդ օրվա կարևորությունը գնահատող ուսանողներին:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության առանձին ստորաբաժանումների, համալսարանական ակումբների ղեկավարները՝ իրենց խոսքում կարևորելով ուսանողի դերը քաղաքացիական հասարակության ձևավորման և կայացման գործում:

Կազմակերպության Խորհրդի անդամ Աստղիկ Մաթևոսյանն իր խոսքում շեշտեց, որ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն Ազատ ուսանողների ֆորումի միջոցով հարթակ է հանդիսանում տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողների համար համախմբվելու և յուրաքանչյուրն իր բուհի ներսում ուսանողությանը մտահոգող խնդիրներին լուծումներ տալու համար, որի համար էլ միջոց են հանդիսանում Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ակումբները: Կազմակերպության Տնտեսագիտական ակումբի համակարգող, ՀՊՏՀ ակումբի նախագահ Ժասմեն Շահբազյանն իր խոսքում նշեց, որ իր երազանքը ՀՀ-ում գիտակից ուսանող տեսնելն է: «Մեզ միավորում է մեկ նպատակ. բարձրացնել ուսանողների գիտակցությունը: Իսկ դրան հասնելու միջոցները բազմաթիվ են, այստեղ յուրաքանչյուրն ազատ է արտահայտելու իր ամենատարօրինակ և անհավանական մտքերը, և մենք միասին ենք իրականացնում դրանք: Մենք դա անում ենք Հանուն գիտակից ուսանողի», – եզրափակելով ելույթը՝ շեշտեց նա:

Օրվա լուսանկարները՝ «ԱՈւՖ» ՈւՄ Facebook սոցիալական կայքի պաշտոնական օգտահաշվում: